Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է այցելի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ պահի այցելել Ուկրաինա, սակայն կնախընտրեր, որ այդ ժամանակ հակամարտությունն արդեն ավարտված լիներ, հաղորդում է NBC News-ը:

«Ես կնախընտրեի, որ պատերազմն ավարտված լիներ: … Գաղտնի ծառայությունը հիացած կլիներ,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով հնարավոր ուղևորության մասին հարցին:- Այո, ես կմեկնեի Ուկրաինա»,- հավելել է նա:

Թրամփը դեռևս չի այցելել Ուկրաինա նախագահի կարգավիճակով: Նրա նախորդը՝ Ջո Բայդենը, անսպասելի այց էր կատարել Կիև 2023 թվականին՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից գրեթե մեկ տարի անց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031