ՀԱՅԵ՛Ր, ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ. ՋՈՒՐՆ ԷԼ ԵՆ ՁԵՌՔՆԵՐԻՑ ԽԼԵԼՈՒ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Վաշինգտոնյան գործընթացին, դրան հաջորդած իրողություններին ու այդ գործընթացից բխող հնարավոր հեռանկարներին:

«Ադրբեջանի և Հայաստանի էներգետիկ համակարգերն աներկբա և միանշանակ միանալու են իրար. հայտարարել է Փաշինյանը Ազգային ժողովում։ Բացատրեմ, թե ի՞նչ է տեղի ունենում, ո՞րն է սրա տնտեսական մասը, որո՞նք են քաղաքական ազդեցությունները և ի՞նչ մեծ ընդհանուր գործողության մաս էայս ամենը,- նշել է Հովհաննես Ավետիսյանը՝ մանրամասնելով,- Եվ այսպես, 2025 թվականի օգոստոսին Հայաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրեց հուշագրեր, որոնք ներառում են էներգետիկ ոլորտը՝ այդ թվում ատոմային էներգետիկան, նաև կիսահաղորդիչ կոչվածները՝ «չիպերը», որով Թայվանն է շատ հայտնի, ներառում են արհեստական բանականությունը, Հայաստանում նման կենտրոնների ստեղծումը»:

Հանրային կառավարման մասնագետը նկատել է՝ թվում է, թե հուշագրերը շատ լավն են, և հայ ժողովուրդը պետք է ոգևորվեր դրանից, սակայն դրանք ունեն մեծագույն ռիսկեր:

«Հայաստանը երբ ստորագրել է ԱՄՆ-ի հետ այս հուշագիրը, այնտեղ նախատեսված է եղել, որ լինելու են փոքր մոդուլային ռեակտորներ, իսկ դրանց հզորությունը, արտադրողականությունը մինչև 300 մեգավատ է։ Համեմատության համար ասեմ, որ Հայաստանում ներկայումս գործող Ատոմակայանը, որը ունի ընդհանուր առմամբ 815 մեգավատ հզորություն: Ատոմակայանը արդեն շատ հին է և կիսով չափ է գործում, և ինչոր պահի նախատեսվում է նորը ունենալ, բայց եթե այս ծրագիրը ամերիկացիների հետ լինում է, ապա ատոմակայանը կփակեն և մեզ կդնեն ինչ-որ փոքր ատոմակայանների հույսին, որոնց, ի դեպ, արտադրողականությունը ավելի ցածր է և ավելի թանկ է էներգիան լինում։

Կարդացեք նաև

2018 թ․ից սկսած՝ Թուրքիայում կառուցվում է շատ մեծ՝ 1200 մեգավատ հզորությամբ կայան, որի կառավարումը ամբողջությամբ տարիներ շարունակ իրականացնելու է հենց Ռոսատոմը: Բա թուրքերը, որ ամերիկացիների հետ գործընկեր են, ՆԱՏՕ անդամ դաշնակից, ինչո՞ւ են ռուսներից օգտվում. պարզ չէ՞ պատասխանը՝ աշխարհում ամենաորակով, արդյունավետ ատոմակայաններ կառուցողը ռուսներն են»,- հավելել է նա:

Հարցին, թե ինչո՞ւ են Ադրբեջանը ուզում կապել հայկական ցանցին, մասնագետը պատասխանում է երկու պատճառ մանտնանշելով. « Տնտեսական պատճառներից մեկը՝ Թուրքիային էներգիա մատակարարելն է՝Ադրբեջանով նաև, նաև Հայաստանից։

2-րդ պատճառը՝ այն AI և չիպերի արտադրության կենտրոնները, որոնք Հայաստանում ԱՄՆ ուզում է ստեղծել, դրանք մեծ էներգատար ռեսուրսներ են պարունակում:

Քաղաքական մասը սրա նաև այն է, որ Հայաստանին ուզում են Իրանի և Ռուսաստանի էներգետիկ աղբյուրներից ընդհանրապես կտրեն (որ Իրանում շատ էժան էներգետիկ աղբյուրներ կան, մենք գիտենք, և մեզ պատրաստվում են դրանից կտրել և դրա համար նաև հիմիկվանից փորձում են Ադրբեջանից բենզին բերել, էժան բան ցույց տալ)»:

Հովհաննես Ավետսիյանը նաև թվարկել է թվային գործարանների խնդիրները:

«Այո՛, դրանք որոշակի տնտեսական ակտիվություն կարող են բերել Հայաստանին, որոշակի աշխատուժ, գիտելիքներ, բայց դրանք այնպիսի գործունեություն են, որ ինչ-որ պահի, երբ դա Հայաստանից դուրս գա, այդ մարդիկ հետը գնալու են։ Ռուսաստանը՝ ձեզ օրինակ. երբ սկսեց ռուս -ուկրաինական պատերազմը, բոլոր ՏՏ մասնագետները, որ աշխատում էին եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ, կա՛մ տեղակայվեցին Հայաստանում ու Վրաստանում, կա՛մ ընդհանրապես գնացին այլ երկրներ: Միլիոնից ավելի մարդ, շատ կարևոր ռեսուրս։

Այսինքն՝ օգուտը, որ ասում են Հայաստանին կտան, շատ հեղեղուկ է, ժամանակավոր:…. Բոլոր այն տեղերում, քաղաքներում, երկրներում, որտեղ կան AI գործարաններ, մարդիկ պարբերաբար փողոցներ են դուրս գալ և բողոքի ցույց են անում, գիտե՞ք ինչու. այդ կենտրոնները ահավոր մեծ ծավալի ջուր են սպառում, ջուր, որը անդառնալի է գնում: Այսինքն՝ դա այն ջուրը չի, որ, օրինակ, Արարատում ջրի ֆերման օգտագործեց, էլի հետ գնաց, միջավայր լցվեց, թեկուզ կեղտոտ, բայց կգնա տարբեր շերտերով, կանցնի, ինչոր պահին էլի մաքրված մենք կկարողանանք կորզել այդ ջուրը. Ո՛չ, լվացման գործընթաց կա այդ արտադրության պրոցեսներում: Այդ կենտրոնները մեծ էներգիա են գեներացնում, շատ տաքանում են, ջերմանում են, և դրանք սառեցվում են ջրի գոլորշիացման միջոցով, այսինքն՝ ջուրը անդառնալի օդ, երկինք է բարձրանում և այդ տարածք չի վերադառնալու։

Հայաստանը, գիտենք, որ նաև նույն արևմտյան աղբյուրների գնահատականներով անապատացման գոտում է գտնվում։ Այսինքն՝ չնայած մենք քաղցրահամ ջրի մեծ պաշարներ ունենք, բայց քանի որ անբաշար ենք, չենք կարողացել նորմալ կառավարել, տվել ենք ֆրանսիացիներին, մենք ձախողել ենք մեր երկրում ցանցի ստեղծումը, որ հավասարապես ջուրը կբաշխեր և նաև կզարգացնենք գյուղատնտեսությունը»,- պարզաբանել է Ավետիսյանը:
Ըստ նրա՝ սրա հետևանքով ւ գյուղատնտեսության՝ առանց այդ էլ անկումային վիճակը դառնալու է վատթար, տարածքները անապատանալու են:

«Մենք Արցախը անդառնալի կորցրեցինք, մարդիկ այլևս չեն կարողանա վերադառնալ, երբեք այնտեղ, եթե էս գիծը շարունակվեց։ Եթե մարդիկ համաձայնվեցին, եթե դո՛ւք, հայ ժողովուրդ, համաձայնվեցիք այս ամենին, ինչ-որ պահի, ձեր պապերի հողը, հայրենիքը խլած, տները խլած, իրենց ընտանիքները սպանածների սերունդները գալու են ձեր երկրում, ձեր հավանությամբ տուն առնեն, դուք էլ իրենց հետ բարեկամական շփվելու եք, եթե սա է ձեր ուզածը, բոլորիս ուզածը սա է, ես միայնակ կամ ևս 10 մարդ սրա դեմը չենք կարող անել։
Այս ամենի համատեքստում հրապարակվեց այդ միջանցքի մասին թուղթը, գործողությունների ծրագիրը, երեկ ԱՄՆ նախագահը  հայտարարում է, որ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու է, նաև ասում է, որ Ադրբեջանին տալիս են ռազմական տեխնիկան նավերի տեսքով, բրոնե ժիլետի,  և այլնի  ( չի ասում մնացածը, ինչ է)

Եվ մարդիկ, որոնք ասում են՝  տեսե՛ք, ռուսը մեր գործընկերն է, բայց Ադրբեջանին զենք է ծախում, հիմա՝ Ամերիկան է մեր գործընկերը, էլի Ադրբեջանի զենքը է ծախում, է սրա մասին  բան չեն ասի, ձեռք չի տալիս. երևի  քարոզչական գործիք են նման ասողները։

Հիմա տեսեք այս ամենի ֆոնին, այս  աղետալի վիճակների մեջ Հայաստանին աջ ու ձախից քաշքշելով բոլորը ուզում են օգտագործած լինեն, բայց քաղաքական ինֆանտիությունը Հայաստանում այն աստիճանի է, որ Փաշինյանը իր բացահայտ ու բաց օրակարգով հանդես է գալիս և ասում է՝ մեր գլխին ի՞նչ է բերելու, այսինքն՝ թուրքացման ճանապարհը, բայց իրեն հակադրվող ուժերը այդպես էլ հստակ ու պարզ օրակարգով հանդես չեն գալիս, ասեն, թե այս ամեն ինչին ո՞նց ենք մենք դիմակայելու, ի՞նչն է սրան հակադրվողը»,- ամփոփել է Հովհաննես Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս