Իշխանությունը պատերազմ է վարում ժողովրդի դեմ. Վեհափառն առաջինն է խրամատում. Հայկ Նահապետյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ռազմական և անվտանգության հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Փորձագետը համոզված է՝ Միացյալ Նահանգների հետ իրականացվող ԹՐԻՓՓ նախագիծն իրականում Թուրքիային և Ադրբեջանին հանձնվող էքստերիտորիալ (արտատարածքային) միջանցք է։ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և հարակից գործընթացների հետևանքով Հայաստանը կարող է հանձնվել կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Թուրքիայի կառավարման։ Գնդապետը կարծում է, որ այդ զարգացումը կանխելու հնարավորություններ կան, բայց դա անելու համար, նախ և առաջ, պետք է ճիշտ գնահատել իրավիճակը։ Ըստ նրա՝ քանի դեռ իրավիճակը համարժեք չենք գնահատել, հաղթական չենք կարող լինել։

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու հալածանքներին Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների կողմից՝ նշելով, որ «իշխանությունը պատերազմ է վարում», իսկ Վեհափառ Հայրապետը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, առաջինն է կանգնած պատերազմի խրամատում։

Կարդացեք նաև

«Եկեղեցին դիմադրության վերջին օղակն է։ Եկեղեցին հետամուտ է մեր ժողովրդին օրվա իշխանությունների կողմից հայտարարած պատերազմի դեմ կանգնելու՝ որպես առաջին պաշտպանական բնագիծ։ Իշխանությունը չհայտարարված պատերազմ է վարում մեր ինքնության, պատմական հիշողության դեմ։ Իշխանությունը պատերազմ է վարում մեր ժողովրդի դեմ։

Այս պատերազմի խրամատում առաջինը կանգնած են Եկեղեցին ու հոգևորականները՝ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ։ Այսօր Հայաստանում կարմիր գիծ է քաշված՝ Սարդարապատի պատերազմ է, դիմացը թշնամի է։ Մեր երկրի քաղաքացիները, մեր Եկեղեցու զավակները պիտի իմանան՝ սա Սարդարապատ է։ Կռիվ է գնում, պատերազմ։

Պատերազմն ունի իր օրենքները, և պատերազմի նպատակը թշնամուն հաղթելն է։ Եթե այդ հոգեվիճակով մեր ժողովուրդը կանգնեց, այդ հոգեվիճակը շատ արագ և վաղ թե ուշ կարող է փոխվել իշխանությունների հանդեպ հոգեվիճակի, որն իշխանությունների վերջի սկիզբը կարող է դառնալ»,- եզրակացնում է գնդապետը։

Ըստ նրա՝ կարևորը մարդկանց մոտիվացիան է. «Մարդկանց մոտիվացիան փոխվեց, իրավիճակը ճիշտ գնահատեցին՝ Հայաստանում շատ արագ և կտրուկ իշխանափոխություն կարող է լինել»։

Գնդապետ Հայկ Նահապետյանը կոչ է անում ժողովրդին ընտրել, թե ո՞ր խրամատում է ցանկանում լինել՝ Սարդարապատում հաղթանակ կերտած սերունդների՞, թե՞ թուրքերի խրամատում։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ 55 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 10-ը, որոնք միացան Փաշինյանին, թուրքական ճամբարում են։ Ըստ բանախոսի՝ նրանք լրագրողներին տեսնելիս՝ «պամպերս են հագնում»։

«Ավելի լավ է՝ մի հատ լաչակ կապեն, քաղաքում ման գան, իմանանք՝ լաչակով են…»,- հայտարարեց Նահապետյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս