23-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության գվարդիայի ծառայողները հունիսի 23-ին, ժամը 12:15-ին, Ազատության պողոտայի հասցեներից մեկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,31 գրամ ընդհանուր քաշով թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ բժշկական կաթոցիչ։
Երիտասարդի հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը գնել է անձնական օգտագործման նպատակով։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

