Տղամարդը տեղափոխվել է բաժին
Հուլիսի 6-ի գիշերը՝ ժամը 3․30-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Գրիբոյեդովի փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու։
Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Տղամարդը հայտնել է, թե մարիխուանա տեսակի թմրամիջոցը 30 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։

