Նիկոլը խաբում է… Եկել է մի Նիկոլ, որին մի անգամ եկեղեցում չեմ տեսել, մի անգամ աղոթելիս չեմ տեսել, հիմի դառել է սրբի նման, հավատացյալ չէ՞․․․ Լևոն Ջավախյան

«Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլևս չեմ գրի: Բայց պարզվեց, որ դեռ ապրում եմ…»․ լույս է տեսել արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանի հեղինակած`«Տուն գնացող արև»-ը 8-րդ գիրքը:

Գիրքը հեղինակի ու մեր մասին է, մեր հայրենիքի, մեր արևների, որոնց նոր լույսով ծագելու համար մեր աղոթքն է պետք․ 168TV-ի՝ «Զառան հարցեր ունի» հաղորդաշարի շրջանակում հենց այս զուգահեռներում զրուցել ենք Լևոն Ջավախյանի հետ։

– Ի՞նչ է տանում արևն իր հետ և ինչի՞ մասին է գիրքը։

– Արևը մեր կյանքն է տանում, դեպի արևամուտ է գնում․․․ սա աքքադաշումերական պոեզիայից եմ վերցրել, ես ինչ-որ տեղ էդ արեգակին եմ ինձ նմանեցրել, որովհետև ես էլ ինձ համար մի յուրահատուկ տուն գնացող արև եմ՝ 76-տարեկան եմ, չէ՞։

Կարդացեք նաև

Արատտա երկրի պոեզիայում մի հատված կա՝ ասում է․ «Արատտա երկրի ռազմիկ էի քաջ, աղջամուղջին տուն գնացող արևի պես, դեմքս՝ արնածոր, վեհաշուք, և աչք-ունքս էին ճառագայթներ․․. Հրաշք:

Փոխաբերական իմաստ կա, էլի, տուն գնացող արևում․ սա մեր երկրի ճակատագիրն է, մենք դեպի մայրամուտ ենք գնում, ու էս արևը էդպես էլ գնալու է, արևամուտ, բայց պիտի աղոթենք, աղերսենք, որ նորից օր բացվի, արև ծագի: Էս իշխանության օրոք, իսկապես, մեր արևը տուն է  գնում։

– Նոր արևածագերի համար մտավորականներն էլ իրենց պատվավոր դերակատարումն ունեն, բայց այսօր, կարծեք, մեծամասամբ պասիվ են, ինչո՞ւ։

– Մարդ կա՝ մտավորական է, մարդ էլ կա՝ նման է մտավորականի։ Սա՞զ է գալիս Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին՝ ասեց, թե Սրբազանին ճիպոտով պիտի ծեծես․․․

– Ասել է՝ կատակել եմ։

– Ի՞նչն է կատակում։ Դա կատա՞կ է․․․ Բան ու գործ չունեն․․․ Նիկոլի ասեղն է թելում։ Մտավորական կա՛մ լինում է, կա՛մ չի լինում․ մտավորականը եզակի գոյություն է, հոգնակի չի։ Հիմի դո՛ւք ջոկեք՝ ո՞վ է մտավորական, ո՞վ մտավորական չի։

Ի՞նչ է Նիկոլի ուզածը։

– Ասում է՝ խաղաղություն ենք ուզում հաստատել:

– Իր ջեբից հանելու է՝ խաղաղությո՞ւն լինի։ Սրա խաղաղությունը գիտե՞ս՝ ինչ է․ Ալիևը ինչ ուզում է, առանց պատերազմի տալիս է, ինչ ուզում է՝ տալիս է, քանի տալիս է՝ խաղաղություն կա, չտա՝ պատերազմ կլինի․․․ Նիկոլը մանիպուլյացիա է անում, խաբում է։

– Պարո՛ն Ջավախյան մյուս օրակարգի մասին էլ, որ վերջին ամիսներին հատկապես ակտիվացել է, ակտիվացրել են, եկեղեցին, այսպես կոչված, բարեփոխումների միջով անցկացնելու օրակարգն է հավատո՞ւմ եք այդ բարի նպատակներին։

– Ի՞նչ բարեփոխման մասին է խոսում․ 301 թվից էս եկեղեցին գոյություն ունի, եկել է մի Նիկոլ, որին ես մի անգամ եկեղեցում չեմ տեսել, մի անգամ աղոթելիս չեմ տեսել, պատարագի չեմ տեսել, հիմի դառել է սրբի նման, հավատացյալ չէ՞․․․ Նա էլի կատարում է թուրքերի հրահանգը, Ալիևի հրահանգը։

․․․Նրանք ուզում են Հայաստանում ստեղծել թուրքանման մի ժողովուրդ, մի էնպիսի զանգված, որ հաճո լինի թուրքերին, այսինքն՝ մեր ինքնությունից զուրկ, մեր սովորույթներից զուրկ, ազգային պատմությունից զուրկ, ազգային գաղափարախոսությունից զուրկ։

– 2026թ մեր մուտքն ի՞նչ մաղթանքով եք ուզում սկսել։

– Մեր ապագան մեր պայքարի մեջ է։ Ուրիշ ճակատագիր էս պահին չունենք․․․

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս