Իրանի արիասիրտ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքները չեն նվազեցնում նրա մեծությունը. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ իրանցի ժողովրդի հասցեին հնչող վիրավորական հռետորաբանությունը չի նվազեցնում նրա արժանապատվությունը:
X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ իրանցի նախարարն ընդգծել է, որ իրանցիները հայտնի են իրենց քաղաքակրթությամբ, հարուստ մշակույթով և բարձր բարոյական սկզբունքներով:
«Իրանի քաղաքակիրթ ու արիասիրտ ժողովրդին վիրավորական արտահայտություններով դիմելը չի նվազեցնում նրա մեծությունը: Իրանցիները հայտնի են իրենց քաղաքակրթությամբ, մշակույթով և բարձր բարոյական արժեքներով: Մենք կոպտությանը կոպտությամբ չենք պատասխանում, մենք պատասխանում ենք գործով՝ անվախորեն և մեծ արիությամբ»,- գրել է Արաղչին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը հնչել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների նոր սրման և կողմերի միջև կտրուկ հայտարարությունների փոխանակման ֆոնին:

