Պենտագոնի ղեկավարը մանրամասներ է հայտնել Իրանին հասցված հարվածների վերաբերյալ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պատմել է նախորդ գիշեր Իրանին հասցված ամերիկյան հարվածների թիրախների մասին, հաղորդում է NBC News-ը:
Նրա խոսքով՝ հարձակումների զգալի մասն ուղղված է եղել փոքր նավերի դեմ, որոնք, ինչպես պնդում է Վաշինգտոնը, օգտագործվել են նավագնացությանը սպառնալու համար, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների պահպանման ստորգետնյա օբյեկտների, ափամերձ պաշտպանական կառույցների, ռադիոլոկացիոն և հետախուզական կետերի դեմ:
«Այս գիշեր, եթե դրա անհրաժեշտությունը լինի, Ձեր հրամանով, պարոն նախագահ, մենք էլ ավելի մասշտաբային և էլ ավելի խոր հարվածներ կհասցնենք, որովհետև հենց այդպիսին է մեր հայեցակարգը»,- հայտարարել է Հեգսեթը:

