2003 թվականին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Անդրանիկ Մարգարյանն ինձ առաջարկեց, ասաց՝ արի, նույն
Այնպես չէր, որ Վազգենը շուտ էր տուն գալիս, խնդիրն այլ բանում էր՝ Վազգենն այդ ժամանակահատվածում հիմնականում Սյունիքում էր՝
Մինչև հիմա իրենք զոհերի հստակ թիվը չեն ասում. ասում են, թե պլյուս-մինուս 4000-է. իսկ դուք գիտե՞ք, որ այդ թվի մեջ միայն 1000-ը արցախցիներ էին
Մենք ոչ թե թմբկահարում էինք այդպիսի ձեռքբերումները, այլ հանգիստ, սուսուփուս, որովհետև մեզ համար կարևորը շփման գիծն ունենալն էր մեր պաշտպանության համար շատ ավելի բարենպաստ
«Արժանապատվությունն այս իշխանության ներկայացմամբ՝ գործոն է, որը խանգարում է մեզ ապրել անվտանգ։ Չեք հասկանո՞ւմ։ Իրենք ասում են՝ «չէ, դու պետք է ստորացված, նսեմացված լինես, կարևորը՝ կերդ տեղը լինի, ու քեզ չգան, չսպանեն։ Ոչինչ, որ դու ստորացված ես»։ Բայց ստորացումն ունի շատ հստակ նպատակ՝ ինչի՞ համար են քեզ ստորացնում, ինչո՞ւ են հայրենիքդ քո ձեռքից խլում։ Շատ պարզ պատճառով՝ որ քեզ փոխարինեն։ Ինչո՞ւ են քեզ ինքնությունից զրկում՝ որ քեզ ոչնչացնեն։ Որովհետև ինքնությունից զրկված մարդը զրկվում է դիմադրելու ունակությունից»։
Որևէ իշխանության առաքելությունը, բացի սահմանադրական պարտավորությունների կատարումից, ընթացիկ կառավարումից, նաև հանրության համար գերակա արժեքների, գաղափարների, նորմերի, երազանքների ստեղծումն է: Բոլոր այդ հասկացություններն, ի վերջո, հանգում են իմաստներին, որոնցով և հանուն որոնց հասարակություններն ու պետությունը կամ առաջադիմություն, կամ հետադիմություն են ապրում:
Այն ամենը, ինչն այս իշխանությունն ու նրա ղեկավարը հայտարարում են, արդեն իսկ պայմանավորված է դրսի ուժերի հետ, կլինի դա Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, թե բոլորը միասին՝ կարևոր չէ։
Հայաստանում դատավճիռները կախված են մի անձի կամքից. Սերժ Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր դարձյալ Ազգային ժողովում էր, այս անգամ՝ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մասին զրուցելու ակնկալիքով։
Լպիրշության դեմ պայքարն այդպես էլ չի հաջողվում, որովհետև պայքարողների մի մասը դրան փորձում է հակադրել ցինիզմը, այն դեպքում, երբ ինտելեկտով բթությանը հնարավոր չէ հաղթել, մյուս մասն էլ թաքուն փորձում է գտնել լպիրշությամբ գործողներին գերազանցող խուժանի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
1928թ. փետրվարին Խորհրդային Հայաստանում պաշտոնապես հիմնադրվում է Հայկական «Անաստվածների միությունը»: Ստեղծվում է նաև «Անաստված» պաշտոնական ամսագիրը, որը տպագրվում է մինչև 1935 թվականը:
Կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը 168TV-ի «ԶԵՆԻԹ/ZENITH» հաղորդման շրջանակում անդրադարձել է աշխարհաքաղաքական թատերաբեմի արդի առանձնահատկություններին, նոր վերադասավորումներին և այդ համատեքստում Հայաստանի առջև կանգնած նոր մարտահրավերներին:
«Մեղսավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք լինել եկեղեցու կողքին»,- այս մասին «Մեր ձևով» շարժման հրավիրած մեծ հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Երեկ իրավապահ մարմինները բերման են ենթարկել միանգամից մեկ տասնյակից ավելի հոգևորականների՝ եպիսկոպոսի, քահանաների, ինչպես նաև աշխարհիկ անձանց: Նրանց թվում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը: Մի մասին կարող են առաջիկայում կալանավորել:
Թեև հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին որևէ խոսք չկա, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում են վերանայել պետական ապարատի աշխատավարձերը։ Նույնիսկ որոշումն արդեն կայացրել են, բայց իբր վախենում են բարձրաձայնել։
«Երբ հասարակության մեջ ազգային գաղափար չես ձևավորում, չես կոնսոլիդացնում այդ գաղափարի շուրջ, դու ունենում ես այն, ինչ ունենում ես՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ կա գաղափարախոսական կորիզ՝ հայերը թշնամի են, և վերջ։ Մեր կորիզը ո՞րն է։ Երբ դու չես զբաղվում հասարակությունը կրթելով՝ զբաղվում են ուրիշները»։
Հաղթանակն ու պարտությունը Հայաստանի սոցիալական կառույցի ամենաառանցքային հասկացություններն են: Բայց նաև ամենադեֆորմացված ու այլասերված երևույթներն են, որոնք ամբողջությամբ փոխել են հասարակական ընկալումները և դարձել «Իրական Հայաստանի» ձևախեղված հիմքը:
«ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները՝ կապված մարտի 1-ի հետ, ինձ համար առոչինչ 2018 թվականից հետո»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե «ինչո՞ւ է դարձել իշխանության համար հարմար ընդդիմություն»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսոլոգ, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանն է:
«Անունը կարևոր չէ, ուզո՞ւմ եք՝ կոչեք TRIPP, ճանապարհ, կամ նույնիսկ՝ «Զանգեզուրի միջանցք»․ այստեղ խնդիրը շատ պարզ հարցի մեջ է՝ Հայաստանը վերահսկելո՞ւ է, մաքսային ու անձնագրային վերահսկողություն ունենալո՞ւ է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, թե՞ ոչ»,- 168․am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը միջազգային հարթակներ դուրս եկած տերմինների պարզաբանման՝ իշխանությունների ջանքերին։
Չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախնտրական քարոզարշավը, սակայն դրա նպատակն իրականում ընտրություններում քաղաքացիների քվեները ստանալը չէ:
Նիկոլ Փաշինյանի հռչակած «բալանսավորված ու բալանսավորման» քաղաքականությունը նորանոր հաջողություններ է արձանագրում քարոզչական դաշտում:
Նայե՛ք վիճակագրությունը՝ ծանր հանցագործությունների, քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների չպահպանելու հետևանքով մահերի, թմրանյութերի շրջանառության, որ արդեն մտել է դպրոց։ Ո՞վ է սրա պատասխանատուն՝ Հռոմի պա՞պը, թե՞ ես․ ո՛չ ես, ո՛չ Հռոմի պապը սրա պատասխանատուն չենք։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյաննու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Խոնարհում, ծնկում, հուզմունք, ծափեր․ ՔՊ համագումարում այսօր ելույթ էր ունենում կուսակցական առաջնորդն ու հոգևոր հայրը՝ Նիկոլ Փաշինյանը։
««Վեհարանը՝ վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին՝ հոգևոր, ապաքաղաքական հարց է, և այդ հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբությունները, որը հոգևոր օրակարգի հետ և՛ առնչվում է, և՛ չի առնչվում»:
Նա հավելեց՝ միասին ընդունելու են որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները։
«Սեպտեմբեր ամիսը, որը Հայաստանի և Արցախի համար համարվում էր տոնական ամիս, ՀՀ այս իշխանության համառ ջանքերով վերածվել է ողբերգության, Արցախի էջը փակելու ժամանակահատվածի։ Սեպտեմբերի 2-ը, 13-ը, 19-ը օրեր են, որոնց ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ նահատակվել են երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով,- Եթե այս իշխանությունը նույնիսկ հայտարարում է, թե Արցախի էջն իր համար փակ է, ապա որևէ ձևով փակված չեն այն սխրանքների էջերը, որոնք տեղ են գտել պատմության մեջ»։