33-ամյա տղամարդու բնակարանում խուզարկություն է իրականացվել
Մալաթիայի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 23-ին՝ ժամը 12:10-ին, խուզարկություն են իրականացրել 33-ամյա տղամարդու բնակարանում։
Հայտնաբերվել է 1 կիլոգրամ և 750 գրամ տարողությամբ 6 ապակյա տարա՝ ամբողջությամբ լցված դեղնականաչավուն, մանրացված և չորացված զանգվածով, կանեփի 40 կանաչ բույս, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ ծխամորճ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

