Հալիձորում առաջադրվել է մեկ տղամարդ թեկնածու, իսկ Ազատում՝ 5 կին և մեկ տղամարդ

Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է մեկ թեկնածու՝ ինքնառաջադրված, ՀՀԿ-ական, 30-ամյա Մարատ Գերասիմյանը: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը, գրանցումից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել:

Նշենք, որ Հալիձորի նախկին գյուղապետ Սամվել Ասրյանն աշխատանքից ազատվել էր առողջական խնդիրների պատճառով: Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, վերջինս պարտքերի պատճառով հեռացել է գյուղից, և որևէ մեկը չգիտի նրա գտնվելու վայրը:

Կիրակի նաև ավագանու անդամների ընտրություններ են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղական համայնքում: 6 թեկնածուներից 5-ը կանայք են, ընդ որում՝ 3 թեկնածուները ՀՀԿ անդամներ են, 3-ը՝ անկուսակցական:

Տեսանյութեր

Լրահոս