Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Զինված ուժերի կայացման գործընթացում․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չեմ ուզում քննարկել գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շարժառիթները:

Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան:

Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Հայաստանի Զինված ուժերի կայացման գործընթացում, արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման հարցում:

Կրկնում եմ՝ չեմ ուզում քննարկել գեներալի քայլի մոտիվները:

Տրամաբանական է առաջին հերթին դատապարտել մեր Հանրապետությունն «անճանաչելի» դարձնող իշխանությունների քաղաքականությունը, ինչի հետևանքով բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930