Վահագն Խաչատուրյանին CEVRO համալսարանում ադրբեջանական համայնքից ռեգլամենտից դուրս հարցեր և պահանջներ են ուղղել

Ադրբեջանական աղբյուրները գրել են, որ Պրահայի CEVRO համալսարանում իր հանդիպման ժամանակ  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Չեխիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Land of Fire» կազմակերպությանհիմնադիր Ֆարիդ Ամիրալիևը հարցեր է տվել:

Ընդ որում, նշվում է, որ միջոցառման մասնակիցների հետ առանձին հարցուպատասխան նախատեսված չի եղել, բայց նա համառել է և Վահագն Խաչատուրյանին հարցադրումներ է ուղղել օկուպացված Արցախի տարածքներում ականային սպառնալիքի, ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզների անհրաժեշտության մասին՝ հետաքրքրվելով, թե երբ է Հայաստանն Ադրբեջանին տրամադրելու ականապատ տարածքների ամբողջական և ճշգրիտ քարտեզները:

«Խաղաղությունը չափվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև մարդկանց անվտանգության ապահովմամբ։ Ադրբեջանի տարածքներում առկա ականներն այսօր էլ սպառնալիք են մարդկանց կյանքի համար։ Այդ իսկ պատճառով ես կարևոր համարեցի այս հարցը բարձրացնել Հայաստանի նախագահի առջև նման հարթակում».- ասել է Ամիրալիևը:

Կարդացեք նաև

Վահագն Խաչատուրյանն այս հարցադրումներին ի պատասխան, ըստ ադրբեջանական day.az-ի, նշել է, որ Ադրբեջանի դիմումների հիման վրա տրամադրվել են Հայաստանի մոտ եղած ականապատ դաշտերի քարտեզները, տեղեկատվությունը և այլ նյութեր, բայցև չի նշել Ադրբեջանի ականապատված տարածքների ամբողջական և ճշգրիտ քարտեզների տրամադրման հստակ ժամկետներ:

Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների մեծ մասը ոչ ճշգրիտ և թերի էին։

«Ականներ և ականապատ թակարդներ հայտնաբերվում են ոչ միայն նախկին ռազմական դիրքերում, այլև ճանապարհների երկայնքով, բնակելի տարածքների մոտակայքում, գերեզմանատներում, գյուղատնտեսական նշանակության հողերում, անտառներում, գետերի ափերին և քաղաքացիական կյանքի հետ կապված այլ վայրերում։ Այս պահի դրությամբ ականազերծվել է ընդամենը 298 հազար հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 260.147 ական և չպայթած զինամթերք»,- մանրամասնել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևն ասել էր, որ Արցախի օկուպացված տարածքներում ավելի քան 1 միլիոն ական է դրել հայկական կողմը:

Իսկ ադրբեջանական կողմը նշում է, որ Պրահայի CEVRO համալսարանում Ֆարիդ Ամիրալիևի հարցուպատասխանի ժամանակ ՀՀ նախագահը հավելել է, որ Բաքվին են փոխանցվել նաև Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ: Սա, ըստ էության, նորություն էր:

Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Վահագն Խաչատուրյանը պատեհ առիթն օգտագործելով՝ բարձրացրել է նաև Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած հայերի ճակատագրի հարցը, ավելին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած մոտ 190 անձանցը՝ նույնպես: Այս մասին ոչինչ չի փոխանցում Բաքվի քարոզչամեքենան:

Փոխարենը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Պրահայի CEVRO համալսարանում հանդիպման ավարտից հետո Խաչատուրյանը մոտեցել է «Land of Fire» կազմակերպության հիմնադիր Ֆարիդ Ամիրալիևին և ողջունել, որ ականների հարցը հրապարակավ բարձրացրել է:

Թե որքանով է սա իրականությանը համապատասխանում, չենք կարող ասել, բայցև զարմանալի չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930