Գյուղապետի խոսքով՝ փլուզման վտանգի տակ է գտնվում 90 տուն, որոնց բնակիչների ճակատագրերն անորոշ են. նրանք շարունակում են մինչ օրս բնակվել օր-րի փլվող տան ներսում. «Անըդհատ հոսք կա, վտանգը մեծ է, բայց դե ինչ արած, գյուղացին էսօր փող չունի, որ կարողանա նոր տուն առնի, ստիպված ապրում է էդ պատերի մեջ»:
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը հայտնի է հարուստ պատմամշակութային կոթողներով: Դրանք պահպանության կարիք ունեն:
Ինչպե՞ս պետք է ապրի թոշակառուն, եթե իր ստացած կենսաթոշակի միջին չափը չի համապատասխանում գոնե նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին: Շատերի պնդմամբ` Գյումրին ծերացող քաղաք է համարվում:
Գյումրիի Ղանդիլյան 22 Ա շենքի 43 տան բնակիչ Զավեն Սարգսյանը ուղեղի կաթված ստանալուց հետո արդեն երեք տարի է՝ գամված է անկողնուն: Նա չի կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել և տարրական կենցաղային հարցերը լուծել ու կարիքները հոգալ:
Աբովյան քաղաքի մեծ աղբարկղերի մոտ հաճախ կարելի է հանդիպել նրան: Նա փորփորում է աղբարկղերը, տեսակավորում աղբն ու իր հետ տանում: 53-ամյա Վարդանն ասում է, որ վաղուց է այս գործով զբաղվում, ժամանակին հարբեցող էր ու խմիչք գնելու համար էր շիշ հավաքում, այժմ՝ 81-ամյա մորը պահելու համար է շշերը, ապակու տեսակները հավաքում և գումարի դիմաց հանձնում:
Դատախազի փոխանցմամբ՝ բնակարանային գողությունների դեպքում իրավապահները հիմնականում գործ են ունենում խմբավորումների հետ, որոնք և հեղինակում են բազմաթիվ բնակարանային գողություններ:
Զբաղվածության գործակալություն դիմող և գործազուրկ համարվող ոչ բոլոր անձինք կարող են նպաստ ստանալ: «Քաղաքացին ընդգրկվում է նպաստառուների ցանկում, եթե չունի աշխատանք, հող կամ այլ ունեցվածք, մեքենա և չի համարվում անհատ ձեռնակատեր չէ»:
Վանաձորի մի շարք մթերային խանութներում արդեն մեկ շաբաթ և ավել է, ինչ ձու չեն ընդունում: Պատճառն, ըստ խանութպանների, ընկերությունների կողմից խանութներին ձու չմատակարարելն է:
Խնդիրն առկա է նաև Արագածոտնի մարզում, որտեղ օրերս մարզ այցելության ժամանակ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ նշված խնդրի մասին բարձրաձայնել են նաև մարզի բնակիչները:
Նստացույցը, ազատամարտիկների վստահեցմամբ՝ հանգիստ է անցել, միայն երեկ փոքր միջադեպ է գրանցվել, որին, սակայն, ըստ նրա՝ «որևէ լուրջ բնորոշում տալ չարժե». «Թեթև լեզվակռիվ եղավ մի մարդու հետ, ով եկել հարց ու փորձ էր անում, թե ինչի՞ ենք հավաքվել, ինչի՞ ենք նստել ու պահանջներ ներկայացնում: Մենք էլ ոստիկանին խնդրեցինք, որ կարգի հրավիրի այդ պարոնին»,- մեզ հետ զրույցում պատմեցին նրանք:
Կիրակի՝ օգոստոսի 25-ին կայացած Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ավագանու անդամների արտահերթ ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը չընտվեց:
«Մտածեցինք, որ պետք է սկսել երեխաներից, քանի որ մարդն իր կյանքի ընթացքում այնքան է խճճվում, որ մոռանում է երազանքների, դրանց իրականացման հնարավորությունների մասին: Մանուկների աշխարհն ուրիշ է, մենք բոլորս էլ կարիք ունենք մանկանալու և հիշելու, որ շատ բաներ իրականում հնարավոր են, որ հրաշքներ իրոք լինում են»:
NEWS.am-ի տեղեկություններով` Արա Դոլունցի փոխարեն մարզպետի տեղակալ կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային սեյսմիկ ծառայության բաժնի պետ Ստեփան Բաղդասարյանը:
Գեղարքունիքի մարզում կան մի շարք գյուղական համայնքներ, որոնք թերանում են սեփական եկամուտների հավաքագրման հարցում: 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Իվան Աատրյանը:
Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:
ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հարվածել ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենային, որի ուղևորներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի տներից մեկում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյուղական տարածքներում փոփոխություններ ևս նկատվում են: Մասնավորապես, Ախուրյան համայնքի բնակիչները նշում են, որ աղբատար մեքենան գյուղ գալիս է շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և շաբաթ օրերին:
Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 430-ով:
Գեղարքունիքի մարզում այս պահին մեծ թափով իրականացվում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ինքնաառաջադրված անկուսակցական Պավլիկ Սարգսյանը սահմանված ժամկետում (մինչև օգոստոսի 22-ը, ժամը 13.00-ը) չի ներկայացրել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերում բացակայող 1 մլն դրամի գրավի անդորրագիրը:
«Մարդիկ իրար հետ մի բաժակ խմում են, հետո դանակահարում մեկը մյուսին՝ վիճաբանելով ճղճիմ թեմաներով, օրինակ՝ ինչո՞ւ իմ կենացը չխմեցիր և այլն: Այստեղ արդեն կա կենցաղավարության խնդիր, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր»,- ասել է նա:
Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է մեկ թեկնածու՝ ինքնառաջադրված, ՀՀԿ-ական, 30-ամյա Մարատ Գերասիմյանը: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը, գրանցումից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել:
Այս տարի էլ այն կսկսվի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, այնուհետև խումբը կայցելի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդիլլվա ձորակ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր: Ուխտագնացության ավարտը կտրվի Շուշի և Բերձոր քաղաքներում:
Սյունիքի մարզկենտրոնի թվով 8 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ոչ թե հանքերի շահագործման դեմ, այլ պաշտպանելով «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը:
Դիմակավորված ու ատրճանակի սպառնալիքի տակ, մուտք է գործել Երևան-Սևան ավտոճանապարհի «ՊԻԿՆԻԿ» սրճարանի հարևանությամբ գտնվող 51-ամյա Նիկոլայ Շուշանյանին պատկանող վագոն-տնակ, և այնտեղից հափշտակել 500 հազար ՀՀ դրամ, ոսկյա մատանի, և կանացի ականջօղեր:
Այսօր առավոտյան 9:00-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Դիլիջան մայրուղում: «Պազ» մակնիշի 62LS361 համարանիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան:
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի քարուքանդ վիճակին, որի հետևանքով վերջին մեկ ամսում միանգամից երկու վթար էր տեղի ունեցել:
Էջմիածինցիներից շատերը տան բակերում եղած խորքային հորերի շնորհիվ են կարողանում են լոգանքի և լվացքի հարցը լուծել և ջուր հավաքում են միայն խմելու համար, իսկ բազմաբնակարան շենքերի բնակիչները ստիպված են ենթարկվել «ջրի ռեժիմին»:
Ռուբիկ Մնացականյանը շատ վրդովված պահանջում էր պարզապես մարդկային հարգանք դրսևորել իրենց հանդեպ: «Մենք գնացել ենք կռվել ենք ձեր բոլորի համար, որ չկրկնվի 15 թիվը, մենք չենք կռվել նրանց աթոռների համար, որ հիմա նստել են, մեզ էլ ասում են՝ ձեզ ո՞վ էր ասում գնայիք պատերազմ, չգնայի՛ք»,- ասաց նա: