Բաժիններ՝

Ուժեղ կարկուտ` Շիրակի մարզում

Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031