Բաժիններ՝

Երեխաներին նվիրված «Խաղաղ խաղերի» երեկո Գյումրիում

Գյումրեցի երիտասարդներն օր-օրի կոտրում են քարացած կարծրատիպերը: Արդեն որերորդ երիտասարդական նախաձեռնությունը Գյումրիում իրականացնում է հետաքրքիր և քաղաքի խնդիրները բարձրաձայնող ծրագրեր: Օրերս ևս նման միջոցառում քաղաքին նվիրեցին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ:

Երեխաների պաշտպանության տոնը պաշտոնապես նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, և շատ դեպքերում այն  ձևական և պարտադրված բնույթ է կրում. քաղաքն առավոտից երեկո լցված է երեխաներով և իրենց ծնողներով, ովքեր քաղաքային և ոչ մի այգում չեն կարողանում գտնել նստելու, հանգստանալու կամ երեխաներին զբաղեցնելու համար ազատ վայր, իսկ գյուղաբնակ երեխաների  առօրյան կազմակերպելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մարզի մի շարք գյուղական տարածքներում առհասարակ բացակայում են այգիները և երեխաների համար նախատեսված խաղահրապարակները:
օգոստոսի 23-ին Գյումրիի հրապարակը լի էր երեխաներով:

Gyumri-erexek6

Gyumri-erexek4

Կարդացեք նաև

Gyumri-erexek3

Մթնոլորտը չափազանց դրական էր: Ամենուր երևում էին երեխաներ, ովքեր կավիճները, պաղպաղակները ձեռքերին՝ վազվզում էին հրապարակի երկայնքով և գետնին նկարում այն ամենն, ինչ ցանկանում էին: Օրվա հերոսները նրանք էին: Իսկ միջոցառման գաղափարն առաջացել էր MASterpeace խաղաղության միջազգային շարժման Շիրակի թիմի անդամների մոտ, ում արդեն միացան քաղաքի տարբեր կազմակերպությունների երիտասարդ ակտիվիստները: «Մենք ուղղակի չենք ցանկանում, որ երեխաներին միայն հունիսի 1-ին հիշեն»,- նշում է միջոցառման կազմակերպչական խմբի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Հասմիկ Տոնապետյանը` ավելացնելով. «Մենք ցակնացանք խախտել երեխաներին նվիրված տոնն ամեն տարի նույն օրը նշելու մշակույթը և որոշեցինք երեխաների համար պարբերաբար տոն կազմկերպել»:

Ծրագրի նպատակն է՝ 4-10 տարեկան  երեխաների համար կազմակերպել «խաղաղ խաղերի» երեկո: Միջոցառման ընթացքում հնչում էր մանկական երաժշտություն և  Գյումրիի մոտ 100 երեխաներ միասին ստեղծագործում էին բաց երկնքի տակ:

Gyumri-erexek2

Գյումրիի քաղաքապետարանն իր պատրաստակամությունը ևս հայտնել էր ծրագրի կազմակերպչական հարցերին աջակցելու գործում` ապահովելով երեխաների անվտանգությունը և աջակցելով երաժշտության, բարձրախոսի և մանկական գույքի ապահովման  հարցերում: «Մտածեցինք, որ պետք է սկսել երեխաներից, քանի որ մարդն իր կյանքի ընթացքում այնքան է խճճվում, որ մոռանում է երազանքների, դրանց իրականացման  հնարավորությունների մասին: Մանուկների աշխարհն ուրիշ է, մենք բոլորս էլ կարիք ունենք մանկանալու և հիշելու, որ շատ բաներ իրականում հնարավոր են, որ հրաշքներ իրոք լինում են: Իսկ մեր քաղաքի երեխաների համար,  չնայած կան մանկապարտեզներ և որոշ խաղահրապարակներ, սայայն այդուհանդերձ հասարակությունն իր ամենակարևոր մասնիկների` մանուկների մասին պիտի հոգ տանի մշտապես, այլ ոչ տարվա ընթացքում ընդամենը մի օր»,-նշեց  Հասմիկ Տոնապետյանը:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս