Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում վերջին տարիներին 7000 հա-ով ավելացել են մշակվող հողատարածքները

Գեղարքունիքի մարզում այս պահին մեծ թափով իրականացվում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը չնայած գտնվում էր հիվանդանոցում, սակայն պատրաստակամություն հայտնեց պատասխանել 168.am-ի թղթակցի հարցերին: Բեքահավաքի արդյունքները, ըստ նրա,  գոհացուցիչ են. «Մեկ հեկտարից միջինը հավաքվում է մինչև 30 ցենտներ հացահատիկ, առանձին հողակտորներից՝ նաև 40 ցենտներ, ինչը լուրջ ցուցանիշ է»,- ասաց նա: Վարչության պետի փոխանցմամբ, նախորդ տարի ևս հացահատիկի բերքատվությունը մարզում լավ է եղել:

Հարցին, թե որքանո՞վ են մշակվում մարզի վարելահողերը, և արդյոք գյուղացիները շարունակո՞ւմ են դրանք ետ վերադարձնել պետությանն ու չմշակել, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց,  որ կառավարության 2010-2014 թթ. սերմնաբուծության զարգացման ծրագրի, ինչպես նաև պետության կողմից դիզվառելիքի, ազոտական պարարտանյութի և սերմացուի տրամադրման հետ կապված՝ մարզում ավելացել են մշակվող հողատարածքները` 6000-7000 հա-ով:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հավաստմամբ՝ ոռոգման ջրի հետ կապված ևս խնդիրներ չկան. «Ըստ ժամանակացույցի՝ ամեն ինչ նորմալ արվում է, խնդիրներ չունենք»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս