«Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձավ ձեռնարկությունում իրականացվող բնապահպանության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Սյունիքի դատախազության վերջին քայլերին:
Մարալիկի վթարային շենքերի բնակիչները մինչ ընթացիկ տարվա ավարտը նոր բնակարաններ կստանան: 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 2-րդ թաղամասի 5-րդ շենքում տարիներ շարունակ ահ ու դողով ապրած ընտանիքների համար նոր բազմաբնակարաններ են կառուցվում:
Առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 21-ը, ուժեղ քամիներ են սպասում Հայաստանի մի շարք մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, նաև Արարատյան դաշտում: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս հայտարարությանը բնակչությանն ուղղված ոչ մի խորհուրդ չհետևեց:
2000 բնակիչ ունեցող համայնքն ունի ոռոգման խնդիր: Գյուղապետի խոսքով՝ ոռոման ցանցը հին է, ինչի պատճառով ջրի մեծ կորուստներ են լինում.
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման վերջին օրը միանգամից 4 թեկնածու ներկայացրել են փաստաթղթերը:
Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մարզի բոլոր այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ սովորում են ռուս աշակերտներ, կազմակերպվում է ռուսաց լեզվի ուսուցում, մնացած այլազգի աշակերտների համար իրենց ազգային լեզուն չի դասավանդվում:
6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանի մայրը՝ տիկին Գայանեն, պնդում է, որ ուսուցչուհին հանձնարարությունը չկատարելու համար պատժել է աշակերտին` հարվածելով գլխին, ինչի հետևանքով երեխայի աջ աչքի տեսողությունը տուժել է 90 տոկոսով:
Օգոստոսի 14-ի ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 15-ի ժամը 20:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի, Խալաջ և Սյունիքի գյուղերի գազամատակարարումը:
Մարմարից, գեղեցիկ կամարներով ու խոյակներով այս շենքը տասնամյակներ առաջ քաղաքի հպարտություններից էր համարվում ու իր գեղեցկությամբ զարդարում էր հրապարակը:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց թիվ 38 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը, առաջադրված քաղաքացին կարող է մինչև գրանցումը՝ օգոստոսի 15-25-ը ներկայացնել անդորրագիրը:
Քաղաքում գրադարան բացելու միտքը ծագեց իմ ու Արսենի մոտ: Նախ ասեմ, որ Գյումրիի Ավստրիական թաղամասում, Անի թաղամասում ու մոտակայքում ընդհանրապես չկա գրադարան: Մի օր էլ նստած զրուցում էինք Արսենի հետ և միտք ծագեց. որոշեցինք Ավստրիական թաղամասում բացել գրադարան:
Վերջերս 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքը մարզկենտրոնին կապող միակ տրանսպորտային գծի ուղեվարձի թանկացմանը: Ինչպես նշել էինք` Ախուրյանում գործող միակ ուղևորափոխադրման միջոցներն անհատական տաքսիներն են:
Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանում գյուղացիներից սկսել է 1 կիլոգրամը 50 դրամով դեղձ մթերել:
Ազատ գյուղում բնակչության զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղի բյուջեն կազմում է 6 մլն դրամ, որով համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ «ուժի զոռով են» հասցնում համայնքի խնդիրները լուծել:
«Եթե որևէ մեկը փորձի մեր դաշտից դուրս աշխատել, ասի՝ ես առանձին եմ… դուք կփոշմանեք ձեր էդ բառերի համար»,- համատիրության աշխատակիցներին ասել է Սամվել Բալասանյանը:
Լոռու մարզային գրադարանից շատերն են օգտվում, սակայն քչերը կան, որ գիրքը կարդալուց հետո ժամանակին հանձնում են գրադարան: Այս խնդիրը, թերևս, եղել և կա բոլոր գրադարաններում:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղը Ապարան քաղաքից գտնվում է 52 կմ հեռավորության վրա` Սպիտակ-Ապարան մայրուղու վրա: Համայնքն ունի 148 տնտեսություն` 562 բնակչով: Հիմնական զբաղմունքն, ըստ մարզպետարանի համայնքների մասին տրամադրված տեղեկատվության` անասնապահությունն է, զբաղվում են նաև հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 72-ամյա Պավլիկ Սարգսյանը:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում խնդիրները շատ են, այնքան շատ, որ նույնիսկ գյուղապետը երկար ժամանակ չէր կողմնորոշվում՝ ինչից սկսեր ներկայացնել:
Իր գործունեության երկու տարիների ընթացքում դժվար է ասել՝ արդյոք սուպերմարկետի աշխատակիցները երկու անգամ առանց պահանջելու ՀԴՄ կտրոն տրամադրած կլինե՞ն, թե՞ ոչ:
Էջմիածնից մեքենայով շուրջ մեկ ժամ ճանապարհ… և հայտնվում ես սահմանամերձ Վանանդ գյուղում: Գյուղի կենսագրությունն այնքան էլ հարուստ չէ: Հիմնադրվել է 1978-ին, բնակչությունն էլ չի գերազանցում 1100-ը: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող գյուղապետը գյուղի խնդիրների մասին խոսելիս սկսեց կատակել, թե՝ «Ապրում ենք ինչպես Փարիզում, ամեն բնակիչ ստանում է 300.000 աշխատավարձ, բոլորը գոհ են ու սպասում են, որ դրախտի դռները բացվեն իրենց առաջ»:
Հյուրանոցը խորհրդային տարիների առաջնակարգ տուրիստական հյուրանոցներից էր: Հայաստանի համար առհասարակ իրադարձություն էր նման հյուրանոց ունենալը: Հյուրանոցում կանգ էին առնում հիմնականում տուրիստներն ու գործուղման մեջ գտնվողները:
Լոռու մարզի Լորուտ համայնքում արդեն երկար ժամանակ է` լուրեր են շրջանառվում խոզերի անկումների վերաբերյալ: Գյուղապետ Հրաչյա Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խոզերի անկումներ գյուղում միշտ էլ եղել են. «Գարնանից սկսած՝ մինչ օրս էլ սատկում են, մենք դրանց ուշադրություն չենք դարձնում, քանի որ սովորական է դարձել»,- ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում դեպքերը ավելացել […]
Օգոստոսի 13-ին, 14-ին առանձին շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ասել՝ պարզապես ուխտագնացություն, կստացվի չասել ոչինչ: Եվ բնավ լուսաբանելու առիթ չէր լինի, եթե Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդներն այս անգամ անհավանական երթուղի ընտրած չլինեին:
Լճաշենի 185-ամյակի տոնակատարության ընթացքում Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց նոր կառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Օգոստոսի 11-ին սնկային թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ժամը 13:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել սնկային թունավորում կասկածանքով Վանաձոր քաղաքի Սունդուկյան 57 հասցեի բնակիչներ՝ 1960թ. ծնված Հայկ Վերանյանին և 1984թ. ծնված Վազգեն Վերանյանին: Ըստ բժիշկ Մարտիրոսյանի` հիվանդների վիճակը ծանր է:
Այնպիսի տպավորություն է, որ մարզի բոլոր գյուղերի «ճակատագրերը» միանման են. կիսակառույց եկեղեցիներ, անմխիթար վիճակում գտնվող փողոցներ, ջրի, աշխատատեղի խնդիր ու արտագաղթ:
168.am-ի հետ զրույցում Արագածոտնի Միրաք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 75-ամյա Նուրի Հասոյանը բազմաթիվ խնդիրներ էր մատնանշել, որոնք, ըստ նրա՝ առկա են իրենց համայնքում: