Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել, որը տևել է ուղիղ մեկ ժամ։ Զրուցակիցները հիմնական ուշադրությունը դարձրել են ուկրաինական կարգավորման հարցերին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։

Նշվում է, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ վերջերս Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։ Կողմերը դրական են գնահատել այդ ուղղությամբ աշխատանքը և պայմանավորվել շարունակել այն։

Զրույցի ընթացքում Պուտինը Թրամփին ներկայացրել է հատուկ ռազմական գործողության գոտում տեղի ունեցողի «օբյեկտիվ և հանգամանալից վերլուծությունը»։ Իր հերթին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է իր նախագահական ժամկետի ընթացքում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու մեջ։

Պուտինը միաժամանակ վստահեցրել է Թրամփին, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր «նույնիսկ մտքում չունի»։ Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել հակամարտության լուծման ուղիների որոնման հարցում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը։

Առանձին Պուտինը նշել է նաև ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու գործում ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի ջանքերը։

Ուշակովի բնորոշմամբ՝ զրույցն անցել է դրական մթնոլորտում։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով նոր հեռախոսային բանակցություններ անցկացնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930