Բաժիններ՝

68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ

Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված կետի աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են։

Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930