Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի որոշ գյուղական համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը չի անցնում 48 տոկոսը

Գեղարքունիքի մարզում կան  մի շարք գյուղական համայնքներ, որոնք թերանում են սեփական եկամուտների հավաքագրման հարցում: 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Իվան Աատրյանը: Նրա խոսքով՝ կան համայնքներ, որոնք եկամուտների հավաքագրման առումով չեն անցնում նույնիսկ 48 տոկոսը, ինչը մի շարք պատճառներ ունի: Վարչության պետի փոխանցմամբ՝ հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշները պայմանավորված են մի շարք հարցերով, որոնցից է նաև հողերի անմշակ լինելը, անբերրիությունը. «Պատճառները տարբեր են, համայնքներ կան, որտեղ հողերը բերրի չեն, կան համայնքներ էլ, որտեղ չնայած գյուղացիները չեն հրաժարվել պաշտոնապես, սակայն փաստացի չեն մշակում»,- ասաց նա:

Ըստ Իվան Ասատրյանի՝  ցածր ցուցանիշ ապահովող համայնքներից են Վարդենիսի  տարածաշրջանի Կուտական, Կախակն, Գեղամասար, Ճամբարակի տարածաշրջանի  Դրախտիկ և Աղբերք համայնքները: Վարչության պետը թվային տվյալներ խոստացավ ներկայացնել առաջիկայում: Այն հարցին, թե արդյոք մե՞ծ է վարելահողերից հրաժարվողների թիվը համայնքում, Ասատրյանն ասաց, որ պաշտոնապես հրաժարվողներ չկան. «Մանավանդ այս տարի, երբ մարզում բերքատվությունը լավ է…»,- ասաց նա:

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների թվային տվյալներին կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարը` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս