Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ անօդաչու ստորջրյա սարքը գրավելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը։

ԻՀՊԿ-ն երեքշաբթի հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերի զինծառայողներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարքը՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ։

«Այսօր լուսադեմին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մարտիկները համապարփակ հետախուզական գործողության շրջանակում Հորմուզի նեղուցի մուտքի մոտ արգելափակել են ԱՄՆ ահաբեկչական բանակի ամենաժամանակակից անօդաչու ստորջրյա սուզանավերից մեկի ճանապարհը»,– ասվում է ԻՀՊԿ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հարկ է նշել, որ սուզանավն արդեն գրավված է, իսկ դրա պատկերները կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,– նշել են ԻՀՊԿ-ում։

Կորպուսում հավելել են, որ սարքը հագեցած է համաշխարհային նավաշինության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներով և 2025 թվականին ընդգրկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930