Հանրապետական թեկնածուներից մեկը չընտրվեց

Կիրակի՝ օգոստոսի 25-ին կայացած Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ավագանու անդամների արտահերթ ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը չընտվեց:

ՀՀԿ-ական Իրինա Գրիգորյանի օգտին քվեարկել էր վեց ընտրող: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքում ավագանու անդամների թիվը հինգն է: Այսպիսով, Ազատի ընտրված ավագանու անդամներից մեկը տղամարդ է, չորսը՝ կանայք են: Ավագանու անդամներից երեքը անկուսակացական են, երկուսը ՀՀԿ անդամներ:

Ի դեպ, գյուղն ունի 110 ընտրող, և բոլորն էլ մասնակցել են քվեարկությանը:

Տեսանյութեր

Լրահոս