ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նշված է գերատեսչության՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Իրանի իշխանություններն այդ ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։

