Խոշոր վթար Դիլիջանի ոլորաններում. 10-նյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր առավոտյան 9:00-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Դիլիջան մայրուղում: «Պազ» մակնիշի 62LS361 համարանիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան:
17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց (Ավանյանի անվան Տավուշի մարզի բժշկական կենտրոն): Այս մասին 168.am-ին հայտնեց ավտոբուսի ուղևորներից մեկը, ով միակն էր, որ չէր տեղափոխվել հիվանդանոց: Ականատեսի խոսքով՝ ավտոբուսը Փարաքարից զբոսաշրջիկներ է տեղափոխելիս եղել Հաղարծին:
Այս պահին մեր թղթակիցը գտնվում է հիվանդանոցում, ոտեղից շուտով մանրամասներ կհաղորդենք:
Լուսանկարները՝ 168.am-ի