Ո՞վ կփոխարինի Սյունիքի փոխմարզպետին

Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցի` աշխատանքից ազատման հրամանը դեռ չկա, բայց արդեն հայտնի է նրան փոխարինողի անունը: NEWS.am-ի տեղեկություններով` Արա Դոլունցի փոխարեն մարզպետի տեղակալ կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային սեյսմիկ ծառայության բաժնի պետ Ստեփան Բաղդասարյանը:

Վերջինս, սակայն, հերքել է աղբյուրի տեղեկությունները: «Ոչ, դուք որտեղի՞ց եք լսել, տենց բաների մի հավատացեք: Հավաստի տեղեկությունները, որ դուք ունեք, ես չունեմ նման տեղեկություններ, նման բան չկա»,- ասել է Ստեփան Բաղդասարյանը:

Նա նշել է, որ իր հետ այդ թեմայով որևէ քննարկում, խոսակցություն, առաջարկ չի եղել: Իսկ հարցին, թե նման առաջարկի դեպքում կթողնի Ստեփան Բաղդասարյանը իր ներկա պաշտոնը, թե ոչ, նա այսպես է արձագանքել. «Մենք ծանոթ չենք չէ՞: Ես երկար խոսել չեմ սիրում: Ուրեմն` ժողովրդական մի ասացվածք կա` մինչեւ գետին հասնելը, կոշիկները չեն հանում. Նման առաջարկություն եթե չի եղել, ես ո՞նց պատասխանեմ` կթողնե՞մ պաշտոնը, թե՞ ոչ: Չեմ կարող ասել, որ չեմ ընդունելու այդ առաջարկը, եթե նման բան լինի»:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս