Գյուտարարը մահացել է 81 տարեկան հասակում: Նա վերջին տարիներին տառապում էր ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ այս տարի ամռանը նրա մոտ սպիտակարյունություն` լեյկեմիա էին ախտորոշել:
Microsoft ընկերությունը սկսվել է օգտագործված iPad պլանշետների ընդունումը: iPad-ները փոխանակում են 200 դոլար արժողությամբ վկայականների հետ, որը կարելի է օգտագործել Surface պլանշետ ձեռք բերելու համար:
HTC One սմարթֆոնը կարող է թողարկվել ոսկյա պատյանով: Ճիշտ է` դեռևս այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն մամուլում հայտվել են լուսանկարներ, որոնց համաձայն` սարքի պատյանը ստեղծված է հենց ոսկու գույնով:
Առաջիկայում մենք հնարավոր է «.am» դոմենից բացի` ունենանք նաև «.հայ» մեսրոպատառ դոմենը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` նշելով, որ առաջիկայում իրենց հ/կ-ն պատրաստվում է դիմել ICANN միջազգային կազմակերպությանը` մեսրոպատառ դոմեն գրանցելու համար:
Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ այսուհետ ձայնի միջոցով կարող են ծանոթանալ օրենքներին: Այդ ամենը հնարավոր է «ՀՀ օրենքների դրույթներ հաշմանդամություն ունեցող անձանց համար» աուդիոսկավառակի և www.audioinform.am ձայնային կայքի միջոցով, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` սեպտեմբերի 13-ին:
Wikipedia-ն անցնում է առավել անվտանգ միացման: Wikimedia հիմնադրամը որոշել է աշխարհի խոշորագույն Wikipedia հանրագիտարանի համար օգտագործել HTTPS անվտանգ միացումը:
Apple ընկերությունը մշակում է հաջորդ սերնդի Apple TV-ին: Որոշ տվյալների համաձայն, սարքավորումը կարող է թողարկվել հոկտեմբերին՝ ընկերության նոր փոքր պլանշետի հետ միասին:
Intel ընկերության ղեկավարը Սան-Ֆրանցիսկոյում ընթացող «IDF 2013» ծրագրավորողների համար նախատեսված ֆորումի ժամանակ ներկայացրել է էներգաարդյունավետ համակարգով չիպը, որը կոչվում է Quark X1000:
iTunes Radio-ն կլինի անվճար ծառայություն (գովազդով) iPhone-ի, iPod Touch-ի, Apple TV-ի և Mac-ի և PC-ի iTunes-ի համար: Առանց գովազդի տարբերակը հասանելի կլինի iTunes Match-ի օգտվողների համար, որի բաժանորդագրության արժեքը տարեկան 24.99 դոլար է:
Apple ընկերության կողմից ներկայացված նորույթները որևէ ազդեցություն չեն թողել ներդրողների վրա: Ընկերության բաժնետոմսերը նվազել են 2%-ով նոր iPhone-ների շնորհանդեսից հետո:
Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն նախաձեռնությունն ակտիվորեն քննարկվում է
Beacon սարքն աշխատում է Blueotooth-ի միջոցով, որը միանում է խանութի տվյալների բազային և խանութում գտնվող PayPal օգտվող հաճախորդի սմարթֆոնին: Այդպիսով, խանութը հնարավորություն է ունենում ճանաչել հաճախորդին և ստանալ նրա վճարումները:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցում հնարավոր կլինի 10 օր հետո գտնել ԿՏԱԿ-ի ջանքերով ստեղծված դպրոցական կայքերի ձևանմուշը (template), որը հասանելի կլինի բոլոր դպրոցներին:
Ըստ նախնական տվյալների, նորույթը ունենա 6 դյույմանի էկրան` 1920 x 1080 կետայնությամբ, չորս միջուկանի Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր և 2 Գբ օպերատիվ հիշողություն: Nokia Lumia 1520 հսկա սմարթֆոնը կունենա տեսախցիկ` 20Մպ-ից ոչ պակաս: Հայտնի է նաև սարքի կոդային անվանումը` Bandit:
Apple ընկերությունն այլևս չի պատրաստվում թողարկել iPod շարքի նվագարկիչներ: Wired ամսագրի հաղորդմամբ՝ «վախճանը» վերաբերում է iPod Classic-ի մի մոդելին, որը չի թարմացվել 2009 թվականից: Ըստ տեղեկությունների`ընկերությունը հրաժարվել է iPod-ի այդ տարբերակից, քանի որ սարքը բարոյապես հնացել է:
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կարող է մուտք գործել և կարդալ տվյալներ՝ ցանկացած տիպի սմարթֆոնից, անգամ՝ Blackberry-ից, որը համարվում է բավական հուսալի:
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (National Aeronautics and Space Administration՝ NASA) հաշիվը հայտնվել է Instagram-ում:
Առաջին «խելացի տան» (smart home) բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս հունվար ամսին, սակայն որոշ տեխնիկական պատճառներով այն հետաձգվեց: Այդուամենայնիվ, արդեն առաջին «խելացի տունն» ամբողջությամբ պատրաստ է, և մոտ 10 օրից կլինի դրա բացումը:
Plug Cup սարքը կարող է տաքացնել հեղուկը կարճ ժամանակում, իսկ դրա համար պարզապես անհրաժեշտ է բաժակը միացնել հոսանքի վարդակից:
Opera ընկերությունը ներկայացրել է իր նոր Coast դիտարկիչը (браузер): Բրաուզերի նկարագրությունում նշվում է, որ Coast-ը նախատեսված է հատուկ iPad-ի համար: «Սա պարզապես սենսորային էկրանի համար ընդլայնված բջջային ինտերֆեյս չէ»,- պնդում են հեղինակները:
Microsoft ընկերությունը պատկանող Xbox Music երաժշտական ծառայությունը անվճար է բոլոր վեբ-օգվողների համար:
Instagram ծառայությունից ամսական օգտվում է 150 մլն ակտիվ օգտատեր: Այս մասին գրում է Wall Street Journal-ը: Ինչպես հաղորդում է հրատարակչությունը, այս թիվը 50%-ով աճ է 2013 թվականի փետրվարի հետ համեմատ:
Fujitsu ընկերությունը Բեռլինում ընթացող IFA համաժողովի ժամանակ ցուցադրել է Lifebook շարքից երկու նոր ուլտրաբուք: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ U574 մոդելն ունի 13,3 դյույմանի սենսորային էկրան և կշռում է 1.6 կգ: Սարքի պատյանի հաստությունը կազմում է ընդամենը 19մմ:
Xiaomi չինական ընկերությունը, որն առաջ է անցել Apple_ից` Չինաստանում սմարթֆոնների վաճառքով, որոշել է առաջ անցնել մրցակցից`ներկայացնելով «խելացի» հեռուստացույցը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգում և ունի ինտերնետ մուտքի հնարավորություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«LiveJournal» («Կենդանի մատյան») բլոգային հարթակի ծառայության վրա հաքերային հարձակում են կատարել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ծրագրի ղեկավարը` տեղեկացնելով, որ համակարգն արդեն պաշտպանված է, սակայն կարող են որոշ տեղերում հասանելիության խնդիրներ լինել:
Այսօր` սեպտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում մրցույթի կազմակերպիչները ֆլեշմոբ էին անցկացնում, որի ընթացքում բոլոր մասնակիցները վերցնում էին իրենց լուսանկարչական սարքերն ու լուսանկարում այնտեղի հուշարձանները:
Հարավկորեական Samsung ընկերությունն այսօր ներկայացրել է իր Galaxy Gear «խելացի ժամացույցը»: Ենթադրվում է, որ սարքը կաշխատի Android օպերացիոն համակարգող գործող սմարթֆոնների հետ և հնարավորություն կտա օգտատիրոջը զանգեր և այլ գործողություններ կատարել:
Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը:
Գլխավոր ինտրիգը, սակայն, մնում է այն, թե ո՞ւր են անհետանալու արդեն օգտագործված սարքերը: Ըստ որոշ աղբյուրների՝ հանձնված սարքերին երկրորդ կյանք է սպասվում:
Ռուս ծրագրավորող Լինուքս Տորվալդսը հայտարարել է Linux-ի նոր տարբերակի թողարկման մասին: «Ինչպես նկատել են որոշ մարդիկ, ես շեղվել եմ և չեմ գրել rc7-ի անոնսը»,- ասված է հաղորդագրությունում: Ծրագրավորողը առաջարկել է օգտվողներին »մոռանալ» rc7-ի մասին և ստանալ Linux 3.11-ը: