Նոր ինտերնետային կայք` էժան ավիատոմսեր գնելու համար

Skyfly.am-ը կայքը դեռևս պաշտոնապես չի թողարկվել, սակայն արդեն մոտ մեկ ամիս այն գործում է, և ավարտված են կայքի բոլոր փորձարկումները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Skyfly.am-ի տնօրեն Միքայել Սաղյանը` նշելով, որ իրենց ստեղծած համակարգն ամենաէժան ավիատոմսեր վաճառող ինտերնետային կայքն է ու նաև շատ անվտանգ է:

«Մենք բավական երկար ժամանակ փորձարկումներ էինք կատարում` հատուկ ուշադրություն դարձնելով համակարգի անվտանգությանը, որպեսզի մարդկանց տվյալները հանկարծ չգողացվեն»,- ասաց Մ. Սաղյանը` նշելով, որ իրենք այդ ընթացքում փորձել են անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները լուծել:

Ըստ Մ. Սաղյանի` նոր ստեղծված համակարգի յուրահատկությունը նմանատիպ կայքերից այն է, որ այսկերպ հնարավոր է ոչ միայն շատ էժան օնլայն ավիատոմսեր ձեռք բերել ցանկացած ուղղություններով և տարբեր երկրներից, այլև կարելի է վերադարձնել տոմսը: «Եթե դուք վերադարձով տոմս եք գնել, ապա մեր կայքով կարող եք նաև վերադարձնել այդ տոմսը և առանց քաշքշուկի ետ սանալ Ձեր գումարը»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ իրենք արդեն պայմանագրեր են կնքել և համագործակցում են աշխարհի հարյուրավոր ավիաընկերությունների հետ:

Կարդացեք նաև

«Համակարգից օգտվելը բավական հեշտ է, անհրաժեշտ է պարզապես այցելել մեր կայք, ընտրել օրերը, ուղղությունները, մի քանի մանրամասներ և գնել Ձեզ համար հարմար և ամենամատչելի տարբերակը, ու կատարել վճարումը` քարտով»,- ասաց Մ. Սաղյանը: Նրա խոսքով` դեռևս համակարգից օգտվողները շատ չեն, քանի որ շատերը պարզապես չգիտեն այս հնարավորության մասին, իսկ իրենք գովազդային արշավ չեն կատարել:

Տեսանյութեր

Լրահոս