Բաժիններ՝

«Անահիտ» առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթը կունենա նաև բուլղարերեն տարբերակ

Ղ. Աղայանի «Անահիտ» առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթը, որն այժմ եռալեզու է և ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակը, շուտով կլինի նաև բուլղարերեն լեզվով տարբերակը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծված առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի հեղինակ, ծրագրավորող Վահրամ Գևորգյանը: Նրա խոսքով`շատերը Հայաստանի մասին տեղեկանում են հենց այս հեքիաթի շնորհիվ: «Օրինակ, հենց «Անահիտի» անգլերեն տարբերակը կամավոր կարդացել է մի կին, ով Հայաստանի մասին իմացել է հենց այս հեքիաթի միջոցով»,- ասաց Վ. Գևորգյանը` նշելով, որ այժմ էլ մեկ ուրիշ կին է ցանկություն հայտնել կամավոր կարդալ հեքիաթի բուլղարերեն տարբերակը, ինչն իսկապես շատ ուրախալի է:

«Շատ մարդիկ անգամ գրում են, որ իրենց երեխան թեկուզ բոլոր լեզուները չի հասկանում, սակայն այն սիրով լսում է, ինչը շատ հետաքրքիր է»,- ասաց Վ. Գևորգյանը:

Anahit 2

Նշենք, որ ինտերնետում կարելի է գտնել ինտերակտիվ հեքիաթի ինչպես՝ անվճար, այնպես էլ՝ վճարովի տարբերակը, սակայն դրանց տարբերությունն այն է, որ անվճար տարբերակում մատի մեկ հպումով հերոսները շարժվում, գործողություն են կատարում միայն առաջին 3 էջում, իսկ մյուս էջերում նույնն անելու համար պետք է վճարել: Հեքիաթը կարելի է և՛ կարդալ, և՛ լսել: Ինտերակտիվ հեքիաթը նախատեսված է միայն շարժական սարքերի՝ iPhone-ի  և iPad-ի համար:

Ինտերակտիվ հեքիաթը կարելի է բեռնել App Store-ից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս