Բաժիններ՝

Sony ընկերությունը որոշել է վաճառել իր Vaio ստորաբաժանումը

Sony-ի կայքի փոխանցմամբ՝ Sony ընկերությունը Japan Industrial Partners (JIP) ներդրումային հիմնադրամի հետ պայմանավորվածության է եկել իր Vaio համակարգիչների թողակման ստորաբաժանման վաճառքի շուրջ: Գործարքի չափը չի նշվում, այն տեղի կունենա մինչև այս տարվա մարտ:

Sony-ն հրաժարվել է Vaio ապրանքանիշով նոր համակարգիչներ մշակելուց: Սարքավորման արտադրությունն ու վաճառքը կդադարեցվի գարնանը: Այդ բիզնեսի նոր սեփականատեր JIP-ը կստեղծի հատուկ ընկերություն՝ ակտիվի ղեկավարման համար: Ընկերության աշխատանքները կողմնորոշված կլինեն դեպի ճապոնական շուկա, թեև հետագայում կարելի կլինի սկսել նաև միջազգային վաճառք:

Բացի այդ, Sony-ն վերակազմավորելու է դուստր ընկերությունում հեռուստացույցների արտադրման իր ստորաբաժանումը: Պլանավորված է այդ գործընթացն ավարտել մինչև այս տարվա հունիս: Դրանց արդյունքում Sony-ի աշխատակիցների քանակը կնվազի մոտ 5000-ով, որոնցից 250-300-ը կտեղափոխվեն JIP:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս