Բաժիններ՝

ԱՄՆ-ում ստեղծել են ընթերցողին ներկայության էֆեկտ հաղորդող գիրք (լուսանկարներ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները ստեղծել են ներկայության էֆեկտով գիրք: Այն իրենից ներկայացնում է երկու էլեկտրոնային սարքից բաղկացած հավաքածու, որն ունակ է արձագանքել ընթերցողի զգացմունքներին և մասնակիորեն վերարտադրել այն իրավիճակը, որում հայտնվում է վեպի կամ պատմվածքի գլխավոր հերոսը:

Գիրքն անվանվել է Sensory Fiction, այն նաև ունակ է հետևել այն հատվածին, որի վրա ուղղված են ընթերցողի աչքերը: Գրքում տեղակայված 150 լուսադիոդներն ունակ են փոխել իրենց գույնը՝ կախված ընթերցվող հատվածի բովանդակությունից: Նոր սարքը նաև տվյալներ է փոխանակում հատուկ բաճկոնի հետ, որն ընթերցողը պետք է կրի իր վրա:

Դրանում առկա են վիբրացիայի տարրեր ու սեղմման համակարգ: Ընթերցանության ժամանակ բաճկոնը՝ կախված ծրագրից, փոխում է տարրերի ջերմաստիճանը՝ տաքացնելով կամ սառեցնելով դրանք՝ ստեղծելով գլխավոր հերոսի սրտի թրթիռի պատրանք, իսկ սեղմման համակարգն իր հերթին ստեղծում է այն պայմանները, որոնցում հայտնվել է նա:

Մթնոլորտի վերստեղծման համար Sensory Fiction գիրքը կարող է վերարտադրել տարբեր ձայներ: Նշվում է, որ գիրքն ունի կատարելագործման կարիք:

pic_1bf2b4e1fe68af6a441c67384beffa92 pic_5fb607d3ad8bb9711027d00d067e8cf7 pic_34a5290100d855d994808d194bf615a5 pic_44d27a5088fc82329e74a87ce008d977 pic_1396fd8c9ed74261cad0c6af701544d3

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս