Café mobile. Այս գաղափարը պատկանում է մի խումբ հայ աղջիկների, ովքեր ցանկանում են այն կյանքի կոչել այն: Գաղափարը հետևյալն է. շրջիկ մեքենան պետք է քաղաքում շրջի, տեղում սուրճ պատրաստի և վաճառի այն: Այսինքն` ամբողջ սուրճը իրացվելու է մեքենայի միջոցով, որը կոնկրետ ժամերի ունենալու է կայանման կոնկրետ վայրեր:
Աշխարհում բոլոր ինտերնետ ընկերությունների կապիտալիզացիան կհասնի 3 տրիլոն դոլարի, հիմա մոտ 1 տրիլիոն դոլար է:
«Այն ավելի բարակ է, բայց ես կցանկանայի, որ ավելի մեծ հիշողություն ունենար: Իմ տան ինտերնետը դանդաղ է, ուստի ինչ ինձ հարկավոր է, ես պահում եմ ipad-ի վրա»:
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Այսօր նրանց հաքերային համայնքի հետաքրքրությունն այլ ուղղությամբ է, իհարկե, դա չի նշանակում, որ ուշադրություն չկա նրան կողմից»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով` ավելի վտանգավոր են այն գործողությունները, որոնք տեսանելի չեն, օրինակ` տեղեկատվական արտահոսքերը, որի մասին, հնարավոր է՝ և չիմացվի:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
Այսօր Տեղեկատվության զարգացման օրն է: Մեր երկրում հիմնականում սպառվում է լրատվական կայքերի տեղեկատվությունը, այն դեպքում, երբ կան նաև որոշակի քանակի այլ հետաքրքիր, հայերեն բովանդակություն ունեցող կայքեր, որոնք այդպես էլ հասանելի չեն դառնում հասարակությանը:
Հայ ծրագրավորողները հետաքրքրություն են ցուցաբերել Google ընկերության 20 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի նկատմամբ: Դեռևս կոնկրետ անուններ և խմբեր չենք կարող հրապարակել, սակայն հայ մասնագետների կողմից լուրջ հետաքրքրություն կա այս մրցույթի նկատմամբ:
Այս քաղաքանությունն ուղղված է հանրային շահերի պաշտպանությանը եւ ընդդեմ նրանց, ովքեր սադիստական տեսարաններից հաճույք են ստանում:
Բացի ԱՄՆ-ից, նոյեմբերին մոդելը վաճառքում կլինի նաեւ մի քանի տասնյակ եվրոպական եւ ասիական երկրներում:
Քեմերոնը նման հայտարարությամբ հանդես է եկել սոցիալական ցանցի կողմից բռնության տեսարանների հրապարակումը կրկին թույլատրելու որոշման հետ կապված:
Բաց-նամակի տակ արդեն ստորագրել են ՏՏ ոլորտի 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցները, իսկ նամակը վարչապետին կուղարկվի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, քանի որ ստորագրողների թիվն օր օրի ավելանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը:
Հայտնի է դարձել նաև, որ Apple-ի ներսում ոսկե սմարթֆոնը, ըստ որոշ լուրերի, կրել է «Քարդաշյան հեռախոս» անվանումը` ի պատիվ Քարդաշյանների հայտնի ընտանիքի:
Սարքի մշակողներից մեկը` Քեյթ Լայոնսը պատմել է, որ թևնոցը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլ Nokia-ն ունի սարքի արդեն պատրաստի նախատիպը:
Շարժական ինտերնետից օգտվողների շրջանում ժողովրդականություն են վայելում նախևառաջ որոնողական կայքերը: Երկրորդ տեղում են գտնվում քարտեզները, որոնք մարզերում գրեթե պահանջարկ չունեն. շրջաններում առավել տարածված են ու երկրորդ տեղում են գտնվում սոցիալական ցանցերը:
Այսօր ցանցի տեխնիկական սպասարկման ժամանակ սխալ է տեղի ունեցել, ինչը որոշակի ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտվել է ստատուսների եւ մեկնաբանությունների հրապարկումը:
Նշվում է, որ ընկերությունների միջև գաղտնի համաձայնագիր է կնքվել, որը հնարավորություն է տալիս Lenovo-ին գնահատել BlackBerry-ում իրավիճակն ու նաև հետագա ներդրումների անհրաժեշտությունը:
«Հերթական լրտեսական հարձակումը գնահատելուց հետո, երբ մենք տեսանք օպերացիայի մասշտաբը և զոհերի ցանկը, ես ասացի հետևյալը. այս աշխարհի ամբողջ տեղեկատվությունն արդեն գողացված է ու գողացված է նվազագույնը 2 անգամ»,- ասաց Ե.Կասպերսկին:
«Կոտրված կայքերի մեծամասնաությունը հանրությանը հայտնի չեն, դրանցից մի քանիսն են միայն ծանոթ, որոնց թվում են՝ hhk.am-ը, megapolis.am-ը և այլն: Կոտրված կայքերից որոշները դեռևս միայն գրանցված հասցեներ ունեն ու կառուցման փուլում են գտնվում (under construction)»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Երրորդ եռամսյակը ավարտվում է սեպտեմբերի 30-ին: CIRP-ի փորձագետների խոսքով՝ Samsung-ին հաջողվել է ցուցադրել լավագույն արդյունքներ, քանի որ մի շարք օգտատերեր հետաձգել են Apple-ի սմարթֆոնների գնումը՝ սպասելով iPhone- 5S և 5C-ի վաճառքներին:
Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր՝ 8 դյույմանի Miix2 պլանշետը: Այս մասին հաղորդում է PC World-ը: Սարքն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով:
3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիան սկսում է համագործակցել Հայաստանի հետ` ի դեմս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ):
Գործիքը նախատեսված է հիմնականում վազքի սիրահարների համար: Ժամացույցը կարող է նշել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը, նրա շարժման արագությունը և չափել նրա զարկերակի աշխատանքը:
Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի( ՀՊՃՀ) 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը:
Կազանում անցկացված Android հավելվածների մրցույթում առաջին տեղը գրավել է «Ջերմության ճառագայթներ» հավելվածը, որը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել ջեռակի (грелка)։
Fitbit ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույց բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են առողջ ապրելակերպին: Սարքը համատեղելի է սմարթֆոնների հետ, որոնք ունեն OLED (ճկվող) էկրան:
2014 թվականին Apple ընկերությունը կներկայացնի 12 դյույմանի MacBook-ը, էկրանի բարձր կետայնությամբ iPad-պլանշետը և սեղանի համար նախատեսված iMac-ի բյուջետային տարբերակը: Այս մասին հայտնում է CNet Asia-ն:
Ընկերությունում տվյալների տրամադրման մերժումը հիմնավորել են Սահմանադրության` անձնական նամակարգրության իրավունքի պաշտպանության մասին հոդվածով: Նրանք պատրաստվում են դատական կարգով վիճարկել ԿԲ-ի պահանջը:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է Հայաստանում ինտերնետի թափանցումն ու կիրառումը, ինտերնետ օգտագործողների բաշխումն՝ ըստ մարզերի, տարիքի, սեռի, նախասիրությունների, և այլն: Բացի այդ՝ հետազոտություն է կատարվել նաև, թե ինտերնետից օգտվողներն ավելի շատ որ սոցիալական ցանցերն են նախընտրում:
Նոր մշակումը սկզբում կհայտնվի Samsung պլանշետերում, այդ թվում Galaxy Note 10.1 մոդելում, իսկ տարեվերջին դրա կիրառումը հասանելի կլինի նաև այլ Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետներում: