Facebook-ում, ինչպես գիտեք, կարող եք ձեր լրահոսից թաքցնել էջերի գրառումները, սակայն այժմ արդեն դուք կարող եք թաքցնել նաև նույն գրառումները, եթե նույնիսկ ձեր ընկերներն են տարածել դրանք, և ոչ միայն:
Եթե ցանկանում եք ռոմանտիկ ընթրիքի կամ ֆիլմ դիտելու հրավիրել Ձեր սիրելին, բայց վախենում եք մերժվել, կամ, օրինակ, հասարակության բացասական կարծիքին արժանանալ, ապա նոր հավելվածը հենց ձեզ համար է:
Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորս ուսանող-ծրագրավորողներ` Գրիշա Թադևոսյանը, Արման Մալխասյանը, Նարեկ Հովսեփյանը և Գոռ Հախվերդյանը, ինչպես նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանող Ռուբեն Ոսկանյանը ստեղծել են մի խաղ, որի շնորհիվ կարելի է հայտնվել վիրտուալի և իրականի սահմանագծում:
SpaekToPlay` խոսել խաղալու համար, ահա այս նախագծով երեք հայ ծրագրավորող` Արա Ասրյանը, Աղավնի Գրիգորյան և Տաթև Սիմոնյան թիմով ներկայացրել էին իրենց գաղափարը «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի ժամանակ:
Երբ գնում եք թանգարան, ակնկալում եք ստանալ լիարժեք ինֆորմացիա, որի համար շատ հաճախ անհրաժեշտ է լինում դիմել, օրինակ, էքսկուրսավարի, օգնությանը: Սակայն շատ դեպքերում առաջանում է լեզվի խնդիր, կամ՝ էքսկուրսավարը մարդաշատության պատճառով հասանելի չի լինում կամ ընդհանրապես չի լինում:
Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
Համակագչային ծրագիրը փոխում է մարդու դեմքի արտահայտությունը, դարձնում ժտացող:
Խորհրդային Միության փլուզումից հետո Աշտարակում գործող Հայաստանի Կույրերի միավորման կոմբինատն ընդամենը մի քանի հատուկենտ պատվերներ է կատարել, սակայն ավելի քան 10 տարի այս գործարանը պարապուրդի էր մատնվել: Նոր տարում, սակայն, գործարանը կվերսկսի աշխատանքները:
Իմ փորձից կարող եմ ասել, որ մեր փոքրիկ ընկերությունում, որտեղ նախկինում աշխատում էի, Պոլիտեխնիկն ավարտած մի տղա էր աշխատում, նրա օրվա արտադրողականությունն շատ ավելի բարձր էր և շատ անգամ շատ մարդկանցից առավել:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը`հասարակական կարծիքներն և տարբեր շահագրգիռ կառույցներն այս հարցի առնչությամբ դրական կարծիք ունեն:
Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթը: Այս տարի այն տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Նորարարության և ծրագրավորման այս յուրատեսակ միջոցառման ընթացքում մասնակից թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները (տարբեր ոլորտներում խնդիրների լուծման նորարար նախատիպերը):
Ինտերնետի վերացման վտանգը կա, և այդ վտանգը դարձել է շատ իրական՝ Սնոուդենի բացահայտումներից հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյան
«Լոկատոր» ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել Արցախի պատմական քաղաքներով:
Թուրքիան տարեկան ներկրում է 17.5 միլիոն բջջային հեռախոս, որոնց 60 տոկոսը կազմում են սմարթֆոնները:
Ասում է Google ընկերության Next Wave Emerging Countries թիմի ղեկավար Դիվոն Լանը
Kaspersky Lab-ը հրապարակել է իր հերթական զեկույցը, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ համացանցում Հայաստանը շարունակում է մնալ ամենավտանգավոր երկներից մեկը։
«Վիքին սիրում է հուշարձանները», որը Գինեսի գրքի կողմից ճանաչվել է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթը, տեղի է ունենում ամեն տարվա սեպտեմբերին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են հուշարձաններ և լուսանկարները բեռնում Վիքիպեդիա հանրագիտարանի քույր նախագիծ Վիքիպահեստում:
Twitter-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են այն բանից հետո, ինչ ընկերության ղեկավարությունը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր նորարարությունների մասին:
Kantar Worldpanel ComTech հետազոտական ընկերության տվյալներով՝ եվրոպական խոշոր երկրներում վաճառվող գրեթե յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows phone օպերացիոն համակարգով:
«Google-ը ինտերնետային ընկերություն է, իսկ դրա ծառայություններն ինտերնետի միջոցով հասանելի են բոլորին`անկախ նրանց գտնվելու վայրից: Այսինքն` որևէ երկրում ընկերության գրասենյակի բացակայությունը չի խանգարում, որպեսզի տվյալ երկրի բնակիչներն օգտվեն մեր ծառայություններից:
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը:
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Առաջին էկրանը սենսորային է, իսկ երկրորդը՝ ոչ, սակայն նրա տակ գտնվում է սենսորային պանել:
Սոցիալական հուզումների ժամանակ, որպես կանոն, մարդիկ ավելի շատ են օգտվում հեռահաղորդակցության օպերատորների ծառայություններից:
Հայ ծրագրավորողները ստեղծել են Central Vision test (Կենտրոնական տեսողական դաշտի ստուգում) կոչվող հավելվածը, որը կարող է օգնել բացահայտել Ձեր աչքի հետ կապված խնդիրները` տեսողությունը (հեռատեսությունը և կարճատեսությունը), գունազգացողությունը և աստիգմատիզմը: Նոր հավելվածը մոտ 2 ամսվա ընթացքում գրել են Sorcio ընկերության ծրագրավորողները:
Այս տարի Երևանի առավել մարդաշատ կանգառներում նախատեսված է տեղադրել թվով 52 էլեկտրոնային չվացուցակներ, որոնցից արդեն 21-ը տեղադրված է, ևս 31-ը կտեղադրվի մինչև տարվա վերջ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի
Chronicon հավելվածը հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է դեռևս անցյալ տարի, սակայն դրա մասին հանրության շրջանում շատերը չգիտեն, քանի որ հավելվածի վերաբերյալ մարքետինգային որևէ քայլ կատարված չէ:
Կորեական Samsung ընկերությունը պատրաստվում է իր նոր Samsung Galaxy SV ֆլագմանի արտադրությունը գործարկել 2014 թվականի հունվարին:
Ինժեներների պատրաստած` սենսորային հաղորդիչներով բյուստգալտերներն ի վիճակի են միաժամանակ մշակել մինչեւ ութ կենսաազդակ:
Նոր ընկերություն ստեղծելիս՝ մարդկանց ամենատարածված սխալներից մեկը լավ ընկերություն ստեղծելու գաղափարն է: Ըստ նրա՝ պետք է ոչ թե լավ ընկերություն ստեղծել, այլ լավ ապրանք: Արդյունքում՝ եթե ընկերության ապրանքը լավն է, ապա, բնականաբար, այդ ընկերությունը մարդկանց համար դառնում է լավը: