
МТС-ը iPhone –ներում LTE-ն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել Apple-ի հետ

МТС բջջային օպերատորը Apple-ի հետ iPhone 5S-ում եւ 5C-ում չորրորդ սերնդի կապի ցանցերի (LTE) աջակցության ակտիվացման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել: Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել են МТС-ին մոտ կանգնած աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` աջակցությունը կակտիվացվի մոտ ապագայում:
Ավելի վաղ գործակալության աղբյուրները փոխանցել էին, թե iPhone-ի նոր մոդելներում LTE –ը կակտիվացվի «Մեգաֆոնի» ցանցում:
Ներկայումս МТС –ի եւ «Մեգաֆոնի» ռուսաստանցի բաժանորդները LTE-ի ցանցերում տվյալների փոխանակում կարող են իրականացնել միայն Apple-ի պլանշետներով, բայց ոչ սմարթֆոններով: