
Մարտի 1-ից ուժի մեջ կմտնեն բջջային հեռախոսների և պլանշետների ապակոդավորման կանոնները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում կսահմանի հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները: Դրանք կգործեն 2014 թվականի մարտի 1-ից:
Ըստ որոշման նախագծի՝ այդ կանոնները սահմանում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի օպերատորի կողմից շարժական կապի հեռախոսասարքերը և պլանշետները միայն իր շարժական կապի ցանցում օգտագործելու սահմանափակման վերացման ապահովման պայմաններն ու կարգը: Օպերատորը որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկվող սարքերի հետ միաժամանակ, որպես այլընտրանք առաջարկելու է նաև այդ սարքերի ապակոդավորված շուկայական արժեքով տարբերակը: