Հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում կայանալիք Nokia World համաժողովին Nokia ընկերությունը հրավիրել է նաև լրագրողներին: Ընկերությունը համաժողովի ժամանակ ցուցադրելու առնվազն վեց նոր սարքավորում, այդ թվում` 2 նոր մոդելներ` Lumia շարքից:
Samsung ընկերությունը մտադիր է թողարկել Galaxy S4 սմարթֆոնը` ոսկե պատյանով: Այս մասին են վկայում Samsung Gulf-ի Facebook-ի էջում, ինչպես նաև Samsung Mobile Arabia-ի թվիթերում տեղադրված լուսանկարները:
Ճապոնական Panasonic ընկերությունը հոկտեմբեր ամսից կդադարեցնի զանգվածային շուկայի համար սմարթֆոնների արտադրությունը:
Կալիֆորնիայում գտնվող Լոս Ալտոս քաղաքի համապատասխան հանձնաժողովը, որն ունի 7 անդամ, արդեն նախատեսել է քննարկել տունը` որպես պատմական նշանակության արժեք ճանաչելու մասին հարցը:
Եռաչափ տպագրության մասին այժմ շատերն են խոսում, սակայն 3D- տպիչների գների պատճառով դրանք դեռևս հասանելի չեն լայն հանրությանը. ոչ բոլորն են պատրաստ դրա համար վճարել մի քանի հազար դոլար: Սակայն, շուտով կհայտնվի այն լուծումը, որը մատչելի կդարձնի եռաչափ տպագրությունը:
Բջջային հեռախոսներ արտադրող կանադական BlackBerry ընկերությունը հայտարարել է, որ Fairfax ներդրումային կոնսորցիումին է վաճառում իր բաժնետոմսերի 100 տոկոսը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Գործարքը գնահատվում է 4,7 մլրդ դոլար: Գործարքի վերջնական համաձայնությանը ընկերությունները ծրագրում են հասնել նոյեմբերի 4-ին:
eBay աճուրդում վաճառվել է ոսկե պատյանով Apple-ի նոր սմարթֆոնը` iPhone-5S-ը: Այս մասին հաղորդում է CNet-ը:
Թուրքիայի կառավարությունը նախատեսում է բջջային կապի համակարգերում ներդնել 4G տեխնոլոգիան: Այս մասին տեղեկացրել է տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յիլդիրիմը` Turkcell ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Batthead նախագիծը խոստանում է պարբերաբար վերալիցքավորվող մարտկոցներն ավելի «խելացի» դարձնել: Դրանք կունենան ինտեգրված Bluetooth և այլ հնարավորություններ:
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ սա հիանալի մեկնարկ է ապրանքանիշի սմարթֆոնների ամբողջ պատմության մեջ:
Գերմանական Chaos Computer Club (CCC) ասոցիացիայի համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ իրենք կարողացել են մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնի Touch ID մատնահետքերի սքաներին:
Microsoft-ը թողարկել է Surface պլանշետի նորացված տարբերակը` այդպիսով փորձելով խթանել իր պլանշետների վաճառքի աճն ու բարձրացնել iPad-ի հետ մրցակցությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Apple-ը մշակում է հաջորդ սերնդի հեռուսատատեսությունը:
Արդյունավետ այս լուծումը ծնողներին թույլ է տալիս նավարկել «Աշակերտին ուղարկել այլ դպրոց» կամ «Տեղափոխել այլ դասարան» լուծումների միջով: Միևնույն ժամանակ, նախկին և նոր դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին ընձեռնվում է «Ընդունել աշակերտ», «Սպասման ցուցակ», «Աշակերտների շարժ» և «Պատմություն» բաժինների միջոցով այս կամ այն աշակերտի տեղափոխությունը կառավարելու և վերահսկելու հնարավորություն:
Օգտատերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել LinkedIn –ի դեմ:
Աշխատակիցների նվազեցման միջոցով ընկերությունը փորձում է կրճատել իր ծախսերն ու օպտիմալացնել աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենա մրցկացելու Apple-ի, Samsung-ի և այլ խոշոր արտադրողների հետ:
1982 թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի-Մելոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունքներ բնութագրող էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել` կազմված հերթականությամբ դասավորված նշաններից` վերջակետ, գծիկ և փակող փակագիծ` ։-):
Հիրոսի Յամաուտին, ով 50 տարուց ավելի գլխավորել է Nintendo ընկերությունը, մահացել է 85 տարեկան հասակում, Կիոտոյում: Այս մասին հայտնում է BBC-ին: Հենց Յամաուտիին է հաջողվել Nintendo-ն դարձնել խաղեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերություն:
Երկրորդ տեղը վարկանշում զբաղեցնում է Google+-ը (26%), որին հաջորդում են YouTube-ը (25%), Twitter-ը (22%) և Welbo-ն (21%):
Google ընկերությունը բուհերի շրջանավարտների համար աշխարհի լավագույն գործատուն է: Այս մասին են վկայում Universum ընկերության կատարած հետազոտության արդյունքները: Google-y հաղթել է ինչպես գործարար, այնպես էլ` ճարտարագիտության կատեգորիաներում:
Facebook-ը մտադիր է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդունավետությունը, ինչպես նաև` 100 անգամ նվազեցնել ինտերնետին միանալու արժեքը: Այս մասին նշված է սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված փաստաթղթում:
Ինչպես հաղորդում է Apple Insider-ը, գովազդում հիմնական ուշադրությունը տրվում է սարքի պլաստիկ վահանակների գույներին: Ցուցադրվում է, թե ինչպես է տարբեր գույների հալված պլաստիկը iPhone 5c-ի ձև ընդունում:
Apple-ը պատրաստվում է իր հաջորդ իրադարձությունը, որը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ, տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
3D տպիչով «տպված» ատրճանակն անվանել են Liberator (Ազատարար)՝ ի պատիվ մեկանգամյա օգտագործման զենքի, որն օգտագործում էին ֆրանսիական դիմադրության զինվորները՝ Երկրորդ համաշխարհային պատերազի տարիներին:
Իր մեջ ներառելով էլեկտրոնային կիթառի բոլոր դրական հատկանիշները` DiGuitar էլեկտրոնային կիթառը չունի թերություններ, որոնք բնորոշ են ոչ անոլոգային երաժշտական գործիքներին: Գործիքը, որը ստեղծվել է Anton Weichselbraun-ի կողմից, ունի տվիչների (սենսորներ) կնիք, որը վերլուծում է օգտվողի մատների դիրքը:
Nokia ընկերությունը հայտարարել է նոր բյուջետային հեռախոսներ` Nokia 108 և Nokia 108 Dual SIM թողարկելու մասին::
ԱՄՆ-ում սարքի նախնական օնլայն պատվերների ժամանակ նոր iPhone 5C սմարթֆոնի դեղին պատյանով տարբերակը ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել գնորդների շրջանում:
Հոկտեմբերի 7-8-ը` Հայաստանում տեղի կունենա «Ինտերնետ 2013» միջազգային կոնֆերանսը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` նշելով, որ կոնֆերանսի օրակարգն արդեն գրեթե 90%-ով պատրաստ է:
Մասնագետները հայտնաբերել են, որ 18 տարեկանից բարձր ամերիկացիների 74%-ը բջջային սարքերն օգտագործում են նավիգացիոն ծառայության և ներկա պահին իրենց գտնվելու վայրով պայմանավորված իրենց անհրաժեշտ տեղեկությունները հեշտությամբ ստանալու համար (օրինակ` մոտակա ռեստորան, կինոթատրոնը և այլն):
Google+ սոցիալական ցանցը ձեր ներբեռնած լուսանկարների խմբագրման համար արդեն հզոր օնլայն-գործիք ունի: Համակարգն աշխատում է Snapseed հավելվածի գործիքների բազայի հիման վրա, սակայն միայն Chrome դիտարկիչում: