
Apple –ի լեգենդար գովազդը 30 տարեկան է (լուսանկար, տեսանյութ)

1984 թ-ին «Apple» ընկերությունը ուղղակի ցնցեց հանրությանը` ներկայացնելով իր հանրահայտ «1984» գովազդը:
Մեկ րոպեանոց տեսանյութը հեռուստատեսությամբ ցուցադրեցին միայն մեկ անգամ` 1984թ. հունվարի 22-ին` ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի խաղի ժամանակ: Սակայն դա բավական էր, որպեսզի նրա մասին խոսեին բոլորը:
Այդ տեսանյութով էլ մեկնարկեց Apple-ի հրապարակային պատմությունը: 1984 թ-ին Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին Macintosh-ը: