
Apple-ը մեծ էկրանով սմարթֆոններ է նախագծում

Ինչպես գրում է Forbes Ուկրաինան, Apple-ը նախագծում է մեծ էկրաններով երկու նոր iPhone: Ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնները կներկայացվեն այս տարվա երկրորդ կեսին։
Բջջային տեխնիկա արտադրող ընկերություններն այժմ ավելի մեծ ուշադրություն են դարձնում լայն ֆորմատին, սակայն արդարացնո՞ւմ է դա արդյոք իրեն։
Աղբյուրների փոխանցմամբ, նոր մոդելի iPhone-ներից մեկի անկյունագիծը կլինի 4.5 դյույմ, իսկ մյուսինը ավելի մեծ՝ 5 դյույմ։ Դրանցից մեկ արդեն պատրաստ է սերիական արտադրության, մյուսը դեռ նախագծման փուլում է։
Նոր սմարթֆոնները կունենան մետաղական կորպուս, ինչպես iPhone 5S-ը։ Նշվում է նաև, որ Apple-ը հրաժարվում է «բյուջետային» պլաստիկե կորպուսներից՝ iPhone 5C-ի վաճառքի քիչ ծավալների պատճառով։