«LiveJournal» («Կենդանի մատյան») բլոգային հարթակի ծառայության վրա հաքերային հարձակում են կատարել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ծրագրի ղեկավարը` տեղեկացնելով, որ համակարգն արդեն պաշտպանված է, սակայն կարող են որոշ տեղերում հասանելիության խնդիրներ լինել:
Այսօր` սեպտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում մրցույթի կազմակերպիչները ֆլեշմոբ էին անցկացնում, որի ընթացքում բոլոր մասնակիցները վերցնում էին իրենց լուսանկարչական սարքերն ու լուսանկարում այնտեղի հուշարձանները:
Հարավկորեական Samsung ընկերությունն այսօր ներկայացրել է իր Galaxy Gear «խելացի ժամացույցը»: Ենթադրվում է, որ սարքը կաշխատի Android օպերացիոն համակարգող գործող սմարթֆոնների հետ և հնարավորություն կտա օգտատիրոջը զանգեր և այլ գործողություններ կատարել:
Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը:
Գլխավոր ինտրիգը, սակայն, մնում է այն, թե ո՞ւր են անհետանալու արդեն օգտագործված սարքերը: Ըստ որոշ աղբյուրների՝ հանձնված սարքերին երկրորդ կյանք է սպասվում:
Ռուս ծրագրավորող Լինուքս Տորվալդսը հայտարարել է Linux-ի նոր տարբերակի թողարկման մասին: «Ինչպես նկատել են որոշ մարդիկ, ես շեղվել եմ և չեմ գրել rc7-ի անոնսը»,- ասված է հաղորդագրությունում: Ծրագրավորողը առաջարկել է օգտվողներին »մոռանալ» rc7-ի մասին և ստանալ Linux 3.11-ը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ ընկերութուններից մեկը` Microsoft-ը, կգնի ֆիննական Nokia ընկերության բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: Գործարքի գինը կկազմի 7,17 մլրդ դոլար:
LG ընկերությունը ներկայացրել է G Pad փոքր պլանշետը: Սարքը կունենա 8.3 դյույմանի էկրան և Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգ: Սարքի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա «IFA 2013» ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի Բեռլինում սեպտեմբերի 6-ին:
The Commercial Times թերթին տված հարցազրույցում CIMB Securities Limited-ի վերլուծաբան Վանգ Վանլին ասել է, որ Apple-ը պայմանագիր է կնքել թայվանյան երկու ընկերությունների հետ՝ iWatch-ի արտադրությունը սկսելու համար: Այս մասին գրում է 3dnews-ը:
Ժամանակակից գործիքները կարող են ձայնը վերահսկել տարբեր կերպ: Օրինակ` Soundscape ինտերակտիվ մակերեսը հնարավորություն է տալիս վերահսկել երաժշտությունը` այն շոշափելով:
Ինչպես հայտնում է ETNews-ը, Samsung-ը լրջորեն դիտարկում է GALAXY S5-ը մետաղական կորպուսով ապահովելու հնարավորությունը։ Այդ դեպքում սպասվում է, որ սմարթֆոնը արժանի մրցակից կդառնա iPhone 5S-ին։
Facebook-ի օգտատերերի ընդհանուր թիվը 1,15 մլրդ է:
Ընկերությունում թեկնածուի որոնման համար արդեն ձեւավորել է հատուկ կոմիտե, որի անդամներից մեկն էլ Microsoft –ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսն է:
Apple ընկերության iPhone 5S-ը առաջին անգամ կթողարկվի ոչ թե 2, այլ երեք գունային տարբերակներով։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվում, որ երրորդ գույնը կլինի շամպայնի գույնը կամ ոսկեգույնը։
Եթե ժամացույցի կրողը կռանում է, միայն այդ ժամանակ է ժամացույցը ցույց տալիս ժամը կամ ամսաթիվը:
Վարորդը ակնոցների օգնությամբ ընտրում է հասցեն, որտեղ ցանկանում է ուղևորվել, նստում է մեքենան և նավիգացիոն համակարգի միջոցով՝ շարժվում դեպի նշանակման վայրը։ Ավելին, եթե հնարավոր չէ մեքենայով մոտենալ նշանակման վայրին, վարորդը կարող է կայանաել մեքենան և ոտքով շարունակել ճանապարհը՝ Google Glass-ի օգնությամբ։
Facebook սոցիալական ցանցի ստեղծողները հայտնել են, որ մոտ ժամանակներս ծրագրում են օնլայն վճարումների սեփական համակարգ թողարկել:
Apple ընկերությունը հրապարակել է հերթական, թվով արդեն 6-րդ բետա-տարբերակը իր նոր բջջային օպերացիոն համակարգի` iOS 7-ի համար: Եթե դրա մշակումն ընթանա նորմալ տեմպերով, ապա օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը, ըստ BGR բլոգի, պետք է սպասել սեպտեմբերի 5-ին, և բոլոր ցանկացողները կկարողանան թարմացնել այն ոչ ուշ, քան հաջորդ ամսվա կեսերին:
Սարքը արտասանում է դեղի անվանումը և տալիս է դրա պատկերը: Գործիքը նաև հիշում է անհատական բժիշկների անունները, բժշկական ապահովագրության մասին տեղեկատվությունը և այս կամ այն դեղի մոտակա վաճառակետը:
IBM ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել իսրայելական Trusteer հակավիրուսներ ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ:
Այս հավելվածով Facebook-ը կարող է լուրջ մրցակից լինել Twitter-ին, որտեղ այդպիսի հնարավորություններն արդեն ներկայացված են:
Կալիֆորնիայի Լոուրենս-Բեռկլիի ազգային լաբորատորիայի մասնագետների խումբը «խելացի» պատուհանի տեխնոլոգիա է առաջարկել: Գիտնականների կողմից մշակված ծածկույթը հնարավորություն է տալիս օգտվողի ցանկությամբ արգելափակել պատուհանից եկող լույսը կամ ինֆրակարմիր ճառագայթները: Նորույթի մանրամասները ներկայացված են Nature ամսագրի էջերում:
Բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի ցուցանիշները այս տարվա առաջին կիսամյակում ք կազմել են 435մլն միավոր։ Այդ թվում 225մլն-ը սմարթֆոններ են, ինչը 46.5%-ով ավելին է, քան նախորդ տարում: Այս մասին ասված է Gartner ընկերության ուսումնասիրության մեջ:
Նման եզրահանգման են եկել Միչիգանի համասարանում վերջերս անցկացված հետազոտության հեղինակները։ Հետազոտության արդյունքները տպագրվել են PLOS ONE ամսագրում:
Սեպտեմբերի 4-ին կայանալիք մամլո ասուլիսում Samsung ընկերությունը կներկայացնի Galaxy Note 3 սմարթֆոնը, հնարավոր է՝ նաև Galaxy Gear ժամացույցները:
Ընկերությունը նշում է, որ նշյալ սարքերը մշակվել են բժիշկների հետ համագործակցության արդյունքում:
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows 8.1-ը կթողարկվի հոկտեմբերի 17-ին: Թարմացված օպերացիոն համակարգը հասանելի կլինի Նյու-Յորքի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին:
Կանաչ գույնով քարտեզում նշված երկրները առանց ինտերնետ գրաքննության են, դեղինով նշված են նրանք, որտեղ ինտերնետ-գրաքննությունը կարող են կիրառել մոտ ապագայում: Մնացած գույները ցույց են տալիս գրաքննության տարբեր մակարդակները:
Philips ընկերությունը արտադրում է Hue լամպերը: Դրանք հետաքրքիր են նրանով, որ համալրված են Wi-Fi-ով, որը հնարավորություն է տալիս ղեկավարել դրանք՝ հատուկ սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի միջոցով:
Լի անունով կինը տեղական լրատվականներին խոտովանել է, որ 40 րոպե խոսել է իր հեռախոսով, բայց երբ փորձել է անջատել, չի կարողացել. տաքացած հեռախոսը չի արձագանքել հրահանգներին, ապա հեռախոսի էկրանը պայթել է: