Բաժիններ՝

2013 թվականին աշխարհում վաճառվել է 1.9 միլիոն «խելացի» ժամացույց

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին համաշխարհային շուկայում «խելացի» ժամացույցների վաճառքը կազմել է 1.9 միլիոն, որից 1.2 միլիոնը (61 տոկոս) մշակվել է Android օպերացիոն համակարգի բազայի վրա: Այս մասին նշված է Strategy Analytics ընկերության վերլուծական հաշվետվությունում:

Դրանում նշված է, որ ներկա դրությամբ «խելացի» ժամացույցների վաճառքի տեմպերը բարձր չեն, ինչը կապված է նրա հետ, որ այդ սարքերի շուկան դեռ նոր է ստեղծվում: Կանխատեսվում է, որ ապագայում «խելացի» ժամացույցները մեծ հանրաճանաչություն կվայելեն աշխարհում, իսկ դրանց վաճառքը զգալի առաջընթաց կունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728