Բաժիններ՝

Facebook –ը 2017թ. կկորցնի օգտատերերի 80% -ին

ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի մասնագետները սոցիալական ցանցերից կախվածությունը համեմատել են հիվանդության վիրուսի հետ: Facebook-ի նկատմամբ կիրառելով «համաճարակաբանական» վերլուծություն,  նրանք եկել են այն  եզրահանգման, որ ցանցը գտնվում է «փլուզման եզրին»:

Միաժամանակ հետազոտական  iStrategyLabs ընկերություն ուսումնասիրությունների արդյունքներով` վերջին երեք տարվա ընթացքում Facebook-ը հետեւողականորեն կորցնում է  հատկապես երիտասարդ օգտատերերի թիվը: Մասնավորապես 13 – 17 տարեկանների թիվը կրճատվել է 25%-ով:

Նշվում է, որ 2011 թ. հունվարին ավելի քան 13,1 մլն ամերիկացին դեռահասներ են գրանցվել ցանցում, մինչդեռ  2014 թ. հունվարին այդ թիվը նվազել է  9,8 մլն դրամով: Անկում է նկատվել 18- 24 տարեկանների տարիքային խմբում: Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ մյուս տարիքային խմբերում. աշակերտների եւ ուսանողների թիվը նվազել է 60%-ով, այն դեպքում, երբ  քոլեջների ու համալսարանների շրջանավարտների  թիվն աճել է 64%-ով:

Ամենաբարձր աճը` 80%, արձանագրվել է 55-ից բարձր տարիքային խմբում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս