Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օծման 15-ամյակին նվիրված միջոցառումը։ Ինչպես պատմեցին «ՉԻ» աղբյուրները, դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Գյումրեցի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականունով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին։
ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին մոտ կես հեկտար հողատարածք հատկացնելու նախագծին։
«Հայկական ժամանակի» ունեցած տեղեկությունների համաձայն վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն՝ փոխանցել է այն «Նաիրիտին»։
«Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերի 1-ին «ՉԻ»-ի հետ զրույցում նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է»:
Երեկ քաղբանտարկյալների օրն էր: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1974 թվականին՝ մորդովյան եւ պերմյան ճամբարներում գտնվող այլախոհների կողմից, որոնք որոշել էին մոմավառությամբ հարգել բռնաճնշումների բոլոր անմեղ զոհերի հիշատակը: 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին այդ խնդիրների մասին շատ էր խոսվում, հետո հանրային հետաքրքրությունը մարեց: Մարդիկ սկսեցին ապրել իրենց սոցիալական «դարդերով», եւ կարծես թե հանուն ազատության պայքարը թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի կտրվածքով շատ քչերին է հետաքրքրում: Ինձ շարունակում է հետաքրքրել՝ չնայած ոչ ես, ոչ էլ իմ մերձավոր շրջապատը այլախոհ չենք եղել:
«Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով: Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել»։
Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» եւ «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը, պետք է ասել, առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) եւ ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա: Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձեւակերպեն հազարավոր կամ, առավել եւս, միլիոնավոր մարդիկ՝ «ժողովուրդը»: Աստված մի արասցե, եթե այդպես լինի:
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը` «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 միլիոն դրամ կամ շուրջ 1 միլիոն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ:
«Ճիշտն ասած, ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր ընդդիմադիրները «ժողովրդական դատավճիռներ» են հրապարակում: Եթե կան «ժողովրդական տրիբունալներ», ապա պետք է լինեն նաեւ «ժողովրդական» դատավորներ, դատախազներ եւ դահիճներ, եւ այստեղ սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ է՝ ում կախել, ում գլխատել եւ այլն: Եթե պետք է ստեղծվեն «ռեւկոմներ», որոնց իրավասության մեջ մտնում է «ժողովրդական արդարադատություն» իրականացնելը, ապա, վախենամ, նրանք միայն իշխանավորներով չեն սահմանափակվի»:
Հայտնի չէ, սակայն, հանդիպումը նախատեսված է 26-ի՞ն, թե՞ 27-ին։ Նաև երաշխիք չկա, որ Ալիևը կհամաձայնի հանդիպել եռակողմ ձևաչափով։ Փորձագետները չեն բացառում, որ Ալիևը, հանդիպելով Օլանդի հետ, կփորձի խուսափել եռակողմ ֆորմատով հանդիպումից»։
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում:
Պարոն Ծառուկյանը փաստորեն ելույթ չունեցավ, դրա համար դժվար գնահատական տամ, իսկ պարոն Տեր-Պետրոսյանը ունեցավ իր հերթական ելույթը, որի մի մասի հետ համաձայն եմ, իսկ մի այլ շրջանակ հարցերի հետ համաձայն չեմ։ Դա իր անձնական կարծիքն էր, իր անձնական առաջարկը, ես դա այդպես եմ ընկալում։ Համաձայն չեմ կոնկրետ իր տեսակետի հետ, որը վերաբերում է ջղաձգվողների եւ Եվրասիական տնտեսական միավորմանը Հայաստանի միացման հետ
«Եթե իշխանությունը հրաժարվում է սահմանադրական փոփոխություններից, կասենք` շատ լավ է, բայց դրանով չէ, որ սահմանափակվում է մեր այսօրվա կեցվածքը կամ քաղաքական օրակարգը, ինչը, կարծում եմ, որպես միասնական քաղաքական օրակարգ, երեք քաղաքական ուժերի կողմից արդեն կբարձրաձայնվի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին»,- ասում է նա:
Սեփական տունը կորցրած Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:
«Եղել է խորհրդակցություն, Ծառուկյանը հատ-հատ յուրաքանչյուրի կարծիքը, միտքը հարցրել ա՝ ովքեր են պատրաստ, ովքեր չեն վախենում կորցնելուց, բոլորն էլ մի մարդու պես պատրաստակամություն են հայտնել, եթե պետք լինի՝ նաեւ կորցնել»:
«Ցույց տվե՛ք ինձ պայմանագրի այն կետը, որն ասում է, որ ԼՂՀ սահմանին մաքսակետ է դրվելու։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այժմ ևս պնդում եմ, որ մաքսակետի գործունեությունը բացառվում է և անհնար է»,- ասում է նա:
«Որպես նորությունների աղբյուր ես հանրահավաքները չեմ դիտում։ Հանրահավաաքներին հետևում եմ իրենց նպատակի տեսակետից։ Բայց ամենանոր բանն ինձ համար ժողովրդի միջոցով անկախության կորուստը ողջունելն էր»,– «Աոավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Ձեր կարծիքով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություններ կայի՞ն, թե՞ նախորդ ելույթների կրկնությունն էր, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով պարզել` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ առաջադրվելուց հետո Գ. Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի՞, թե՞ ոչ:
Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ, մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ:
Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը:
Եվրոպական արժեքներով առաջնորդվող Երևանի կոնյակի գործարանում էլ են նման շռայլություններ գրանցվել։ Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է, հղիության և ծննդաբերության նպաստ՝ 9 մլն 918 հազ դրամ (մուո 23 հազար դոլար)։ Նրա՝ 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացեյ են՝ կազմելով 5 մլն 216 հազ. դրամ։ Իսկ երբ հղիության ու ծննդաբերության նպաստը ստացել-վերջացել է, հետծննդյան արձակուրդի ամիսներին ստացել է՝ ապրիլին՝ 2 մլն. 400 հազ դրամ, մայիսին՝ 1 մլն 380 հազ դրամ, հունիսին՝ 1 մլն 500 հազ դրամ աշխատավարձ և հավելավճարներ՝ նկատեցիք՝ ինչպես է «գահավիժել» աշխատավարձը։
«Գաղտնիության հարց չկար։ Ճիշտն ասած, ես չէի ուզում գնալ, բայց քննիչն ասաց դա քննչական գործողություն է էս պահանջ, դրա համար էլ գնացի»։
Շրջանառության հարկը կամ հաստատագրված վճարումը բնույթով նույնանման հարկեր են: Խնդիրն այն է, որ փոքր բիզնեսի շրջանառությունը կարելի է ֆիքսել նույն ՀԴՄ-ով:
Ծառուկյանի հետ են եղել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Թե ինչ են քննարկել կողմերը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել:
«Դա միջին, ավելի կոնկրետ՝ ստանդարտ գին է նման հարցազրույցեերի համար։ Թերթին անգամ հետաքրքիր չէ, թե ով է հարցազրույց տվողը։ Գումա րը վճարում են, հարցազրույցն ՝ էլ տպագրվում է»:
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ «Լորուտի» անտառապետ Գարիկ Պարանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Այսօրվա ընդդիմությունը չի ասում, թե ներկայիս իշխանությունների ինչն է վատը, իսկ ինչու չեն ասում, որովհետև ցանկանում են տապալել այս իշխանությանը, որպեսզի իրենք նստեն ու նույնն էլ իրենք անեն։ Նախանձում են, որ Սաշիկն է գողություն անում, կամ Լիսկան է նշանակվում, ուզում են իրենք գան ու իրենք թալանեն։ Մոռացե՞լ եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ովքեր էին թալանչիները։ Սա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը շատ վատ է։ Հիմա, խնդրում եմ, եռյակի անդամներից որևէ մեկին հարց տվեք՝ ինչո՞ւ Մաքսային միության մասին որևէ բան չեն ասում, նույն Գագիկ Ծառուկյանն ասե՞լ է ՄՄ-ի լավ ու վատ կողմերի մասին։ Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կարողանում է ասել նախագահի կատարած վատ քայլերը։