Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի և Փարիզի Աստվածամոր տաճարները կմիանան «100 ղողանջ» արարողությանը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր նախատեսված «100 ղողանջ» արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միանալու են նաև Մոսկվայի Քրիստես Ամենափրկչի տաճարը և Փարիզի Աստվածամոր տաճարը:
Տարբեր երկրների հարյուրավոր եկեղեցիներ հայկական եկեղեցիների հետ այսօր երեկոյան 100 անգամ զանգ են հնչեցնելու: Ակցիային, մեծ հավանականությամբ, կմասնակցի Քյոլնի հռչակավոր տաճարը ևս»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։