«Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետևաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել։ Ուրեմն իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության։ Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է։ Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը։ Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիսաթափվելու են։
Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասում է. «Մենք ուզում ենք հանրության, ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը և Սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք՝ ժողովրդի մոտեցումը, տեսակետը որն է, որ ըստ այնմ մենք ընդհանուր մեծ հանրահավաք անենք և համապատասխան՝ ոչ թե արդեն դրանք կուսակցության առաջարկներն են, այլ ժողովրդի առաջարկները։ Հուզող ամենակարևոր կետերն են այդ 12 կետերը, հիմնական բանկային համակարգը, կուտակայինը, փոքր-միջին բիզնեսի հարկերի բարձրացում։ Դրանք առաջիկա 12-ն են, 12-ը կատարելով՝ կանցնենք մյուս 12-ին»,- ասել է Ծառուկյանը։
Հայաստանը 10 տարվա արտոնյալ ժամկետ կստանա նաեւ ռազմատեխնիկայի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար։ Դատելով հրապարակված փաստաթղթից՝ շաքարավազից, ռազմական տեխնիկայից եւ քաղաքացիական ինքնաթիռներից դուրս Հայաստանն արտոնյալ ներմուծման ժամկետ է ստացել շուրջ 770 ապրանքատեսակների համար։ Դրանց մեջ մտնում են ինչպես սննդային, այնպես էլ այլ ապրանքներ։
Վերջերս Ռուսաստանի պաշտոնական տեսակետի քարոզիչները բավականին հաճախ են խոսում այն մասին, թե Միացյալ Նահանգները Հայաստանում նույնպես պատրաստում է «մայդանի» տիպի հեղաշրջում: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ հիմքեր կան նման բան պնդելու: Նրանք, ովքեր ցանկանում են փոխել Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը, անհատներ են եւ ոչ մի հեղաշրջում չեն կարող իրագործել…
Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելուց ու այս արդյունքը ստանալուց հետո այդ փաստարկով նա փորձում է տակավին պաշտպանել 1998-ի իր գործողության և 10 տարիների ձախողած ու վատնած տարիների քաղաքականությունը։ Այսքան երկար չէի խոսի Քոչարյանի մասին, եթե հստակորեն լավ ծրագրված իր այս հարցազրույցների մեջ չտեսնեի իշխանության վերադառնալու նրա առայժմ զուսպ, բայց իրականում բուռն փափագը։ Վստահ չեմ կարող ասել, թե Հայաստանում մեր ժողովրդի մեծամասնությունը ինչ է մտածում այդ մասին։ Այլ բան է, թե Քոչարյանի այս պահին անհավանական վերադարձը Հայաստանի և ԼՂ-ի համար ճիշտ կլինի, թե ոչ։
ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն անուղղակի վիրավորեց Արամ Մանուկյանին՝ ասելով, որ ողջ գիտակից հասարակությունը գիտի այդ մասին: Բայց, հավանաբար, ԲՀԿ-ին այնքան խորթ էր իր հանրահավաքում թթու խոսքն իշխանության հասցեին, որ գործը հասավ դիվանբաշուն, և «նախագահ ջանի» սիրտը շահելու համար Ծառուկյանը Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ընդգծեց, որ իրենց գործն ուրիշներին վիրավորելը չէ:
Միկրոֆոնը չի անջատվել, հոսանքը չի անջատվել, այլ իրենց սարքն է փչացել: Կարող եք դրանում 100 տոկոսով վստահ լինել, որ իրենց սարքն է փչացել: Մեր կողմից որևէ արհեստական խոչընդոտ չի եղել հանրահավաքը խանգարելու համար:
Որոշումը սխալ է, որովհետև բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ ես բացարձակապես չէի ողջունում համալիրի այդտեղ կառուցվելը, ամեն դեպքում, եթե անվանափոխություն են անում, ապա պետք է պատճառաբանեն, բացատրություն տան, թե` ինչու:
Հիշում եմ, մոտ 20 տարի առաջ՝ 1994 թվականի ամռանը, Աշոտ Մանուչարյանը ընդդիմադիր ԱԺՄ-ի հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին մի քանի անգամ անվանել էր «պոռնիկ» եւ «սրիկա»: Այդ հանրահավաքների օրակարգն էր անհապաղ իշխանափոխությունը՝ հանցագործ իշխանություններից ազատվելու եւ երկիրը կործանումից փրկելու համար
«… «Եռյակի» ծրագիրը նեգատիվ է, ասում են՝ վա՛տ է, վա՛տ է, շատ վա՛տ է, հարկավոր է կասեցնել փլուզումը, արմագեդոն է սպասվում: Հետեւությունս է՝ այն, ինչ անում է «եռյակը», ոչ ժողովրդավարական տոնախմբություն է, ո՛չ հեղափոխություն, ոչ էլ PR ակցիա, այլ ընդամենը դատարկ զբաղմունք, ռեսուրսների վատնում»:
Երեկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է»:
«Ի տարբերություն լիսկայամոլ համայնքապետերի, Սյունիքում ոմանք սարսափած են Լիսկայի վերադարձից: Դրանք այն մարդիկ են, որոնք Սուրիկ Խաչատրյանի ժամանակավոր գահընկեցության ընթացքում համարձակվել են նրա թերությունների մասին խոսել»:
«ՉԻ»-ն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Ա. Հարությունյանի օրոք:
Աբովյանում անցկացվող հանրահավաքը լրագրողների համար աչքի է ընկել նախ նրանով, որ մասնակից ժողովրդի մի մասը եկել ու գնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներով, ինչը նշանակում է, որ հանրահավաքին համայնապատկեր ապահովելու համար հարկավոր է եղել մասնակիցներ բերել նաև այլ տեղերից:
«Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին ես շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս»:
Թեև «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատարան էր դիմել իր արժանապատվության և «Երևանի թռչնաֆաբրիկա» ընկերության բարի համբավն արատավորելու համար՝ «Ժողովուրդ» օրաթերթից 3 մլն 200 հազար դրամ բռնագանձելու պահանջով, այնուամենայնիվ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբոդջությամբ մերժեց հայցը։
Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա անցկացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ թե ինքնակամ:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՄԻ Եվրոպական դատարանի հայաստանյան դատավորի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։
Գասպարյանը հատուկ շեշտել է, որ այս անգամ չի հանդուրժելու ակտիվիստների հանդեպ ոստիկանների «փիլիսոփայական մոտեցումը», որոնք «երբեմն շրջանցում են օրենքը»՝ սկանդալը չթեժացնելու համար: Այս անգամ հանձնարարել է բոլոր խախտումները պատժել «օրենքի ողջ խստությամբ»:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը:
«Անշուշտ, եթե շաքարի միայն 95 տոկոսն է ներկրում մի կազմակերպություն, դա ամենևին չի խոսում այն մասին, թե շուկան մոնոպոլիզացված չէ։ Վերը նշված 5 հազար տոննան ներկրում են հրուշակեղեն, կոնֆետեղեն, հյութեր արտադրող մի քանի ընկերություններ, որոնք դա օգտագործում են բացաոապես սեփական կարիքների համար և իրենց ներկրած շաքարի ոչ մի գրամ չեն հանում վաճառքի»։
Ընդհանուր առմամբ գտնում ենք, որ հիմա ընդհանրապես այդ բարեփոխումների ժամանակը չէ, շատ ավելի կարևոր հարցեր կան պետության աոջև ծառացած, բայց եթե իրենք ապացուցեն, որ, օրինակ, կառավարության կառուցվածքի փոփոխությունը շատ կարևոր է երկրի զարգացման համար՝ կգնանք զիջման, կասենք՝ փորձենք քննարկել։
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելոփվ Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման մասին լուրերը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայթեցված եկեղեցու ոչ մի լուսանկար չկա։
Պատճառն այն է, որ այդ օդանավով Հայաստան է թռչում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ուշանում է թռիչքից:
«Անցած տարի միայն վրացի չորս նախարար կար, պետնախարար, բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ»:
«Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ով է։ Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք… թողեք խոսեմ դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»:
Թեեւ 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են:
Արթուր Դավթյանը 2013 թ. ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ:
«Քառյակը ոչ թե գաղափարական առաջնորդության խնդիր ունի, այլ միայն օրվա կոնկրետ սկզբունքները վերլուծելու խնդիր ունի: Ես կարծում եմ` ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսևորել: Եվ կարծում եմ, որ դա դեմ չէ քառյակի սկզբունքներին»: