«Խորհրդահայ ճարտարապետության լավագույն կառույցներից համարվող «Դվին» հյուրանոցային համալիրը, որ վերջին ավելի քան 15 տարիների ընթացք ում միայն քայքայվել և ավերակի է վերածվել, իբր պետք է շատով վերականգնվի։
«Գյումրիի ռուսական 102-րդ ոազմաբազայի շուրջ հերթական սկանդալն է ծավալվում, անհետ կորել է ոազմաբազայի հայ զինծառայող Արթուր Աֆյանը։ Երեկ նրա անհետացման շուրջ տարբեր լուրեր էին պտտվում, վարկածներ շրջանառվում։
Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին:
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը:
Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց:
««Ժողովուբդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն: Ըստ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի հետ չի ցանկանում հարաբերվել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը:
«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:
Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի և Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում:
Ծառուկյան-Սարգսյան երկու օր շարունակ տևած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլեւ Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում։
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով իրավապահները ձեռք են բերել լուրջ ապացույցներ։ Մեր տեղեկություններով՝ Արտակ Խաչատրյանն ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես են իրեն առեւանգել, որտեղ են տարել, ինչպիսի սենյակ է եղել, ինչ են իրեն ասել։ Ձեռք բերված ապացույցներից իրավապահները եզրակացրել են, որ Արտակ Խաչատրյանի առևանգման մեջ խառնված է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան է։
Օրերս ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի՝ Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյաև29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները երեկ հայտարարություն են տարածել:
ԲՀԿ առաջնորդի «վնասազերծման» գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունների պահանջով ի թիվս այլ խոստումների, Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է նաև, որ ԲՀԿ-ն (որտեղ ինքը կլինի ընդամենը պատվավոր նախագահի դերում) սահմանադրական փոփոխությունների գործընթացին որևէ կերպ չի խոչընդոտելու։
Սարգսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ական պատգամավորները այսուհետ հայտարարություններ անելիս պետք է բացառապես կոռեկտության սահմաններում արտահայտվեն։ Նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներին։
«Չեմ հասկանում արդեն, թե ով՝ ում. բարեկամն է, չգիտեմ՝ դրամատիկ թատրոնո՞ւմ եմ գտնվում, թե՞ մեկ այլ տեղ»։
«Այդ ծրարը ոչ մեկ չի տեսել ու անգամ բովանդակությունը չգիտենք, եթե նման ծրար կա, որի մեջ էլ նամակ է եղել, ուրեմն դա ոստիկանության մոտ է, իրենք են ամեն ինչ առգրավել»։
Էս հանրապետությունում, քաղաքում ինձ շատ մտերիմ ընկերներ ունեմ, այդ թվում նաև՝ պարոն Ծառուկյանը։ Ես բազմաթիվ մոտիկ ընկերներ ունեմ ու ոչ մի ընկերոջ ես կուսակցական պատկանելիությամբ չեմ նայում, որովհետև ես 33 տարի աշխատել եմ, 57 տարի ապրել եմ ու սկսած մանկապարտեզից, բանակից, դպրոցից ընկերներ ունեմ ու նաև աշխատանքային ընկերներ, այնպես որ, ես ընդհանրապես քաղաքականության մեջ չկա
«ՀՀԿ-ի նշանավոր նիստում ուշագրավ ելույթ է ունեցել նաև նախապես մի քանի բաժակ խմած Մանվել Բադեյանը՝ «Եվրոստան ույուտի» տերը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետև նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել:
Ամենահետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ի նահանջը կամ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության որոշակի կարգավորումը Դաշնակցությունն իրեն է վերագրել:
Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից»:
«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»:
Կամ՝ հետապնդում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Այսօրվա վիճակը մի քիչ հիշեցնում է այս բոլոր պատմությունները: Ճիշտն ասած, ես կասկած չունեմ, որ ԲՀԿ-ականների մի մասը իսկապես ապօրինի զենք ունի, իսկապես հարկեր չի վճարում, իսկապես տարբեր տեսակի «որջեր» է պահում, իսկապես պատրաստ է ջարդել իրեն դուր չեկած մարդկանց քիթ-մռութը:
«Երեկ՝ մինչև ուշ գիշեր, Սերժ Սարգսյանը, մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը և ՀՅԴ խմբակցության մի քանի պատգամավորներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը շարունակում էին քննարկել Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի հաշտության «ճանապարհային քարտեզը»:
Փաստաթղթի հրապարակումը, բնականաբար, ուղեկցվեց կոնգրեսական երիտասարդների հիացական բացականչություններով՝ «օօօօօօօ՜», «աաաա՜», «իիիիիիի՜», «հիասքա՜նչ է», «հանճարեեե՜ղ է», «պետակաաա՜ն է», «մոգակաաա՜ն է» եւ այլն: Այս արձագանքների հեղինակները դրանից ընդամենը 48 ժամ առաջ արդեն Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ժամերն էին որոշում, ու ոնց քցում-բռնում էին՝ մինչեւ մյուս շաբաթվա վերջ Սերժ Սարգսյանը պիտի չձգեր: Կասկածողներին միանգամից հանում էին ծախու շներ, ռեժիմի սպասարկուներ:
Ես ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ եմ ես ՀՀԿ կամ ԲՀԿ (ՀԱԿ) քարոզիչներին (քաղաքական գործիչներին դեռ մի կողմ թողած) համոզել, որ նրանք ատելության բառապաշար չօգտագործեն. այնպես խնդրեմ, որ, լսելով ինձ, նրանք մի քանի աստիճանով իջեցնեն իրենց «պարսավանքների» ուժգնությունը:
«Opel astra G» մեքենայով Խորենացի փողոցի 162 հասցեի դիմաց նա վրաերթի է ենթարկել համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Սարգիս Մուրադյանին, որը, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չցալով՝ նույն օրը մահացել է:
«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: