Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ն ձեռնպահ մնա Երևան բարձրաստիճան պաշտոնյա ուղարկելուց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքական քաղաքական վերնախավի ցայտնոտը վերածվել է շանտաժի: Շանտաժի մի ամբողջ փաթեթով ԱՄՆ-ում է արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, ով Վաշինգտոնում հանդիպումներ է ունենում Պետական դեպարտամենտում եւ այլ հաստատություններում՝ հասկացնելով, որ եթե ԱՄՆ-ն գործադիր իշխանության մակարդակով ճանաչի հայերի ցեղասպանությունը, ապա Թուրքիան որեւէ աջակցություն չի ցուցաբերի ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում, արաբական աշխարհում, «Իսլամական պետության» դեմ պայքարում, Սիրիայում, Իրաքում եւ այլն:
Ավելին, Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ-ից գնվող զենքի գործարքները, որոնք մի քանի տասնյակ միլիարդ դոլարի են հասնում: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ն ոչ միայն չճանաչի հայերի ցեղասպանությունը, այլեւ ձեռնպահ մնա Երեւան բարձրաստիճան պաշտոնյա ուղարկելուց»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։