Այս պահի դրությամբ կարևորագույն խնդիրը, որ դրված է մեր աոջև, հնարավորին չափ փոքր կորուստներ անենալն է, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն սկսել են շարանակում են զիջել։
Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն:
Ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը ներկա են եղել «Կենտրոն», «Հ2», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների ու «Մեդիամաքս» լրատվական գործակալության ներկայացուցիչները:
«Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր կուսակցության առաջին դեմքի հետ: Հետեւաբար, դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է: Իսկ դա նշանակում է առնվազն երկու բան»:
Ցույց ցրող Քյավառը մեկ անգամ ևս արդեն ձեռքով ստուգել է դատապարտյալին ու անցել ավելի կոպիտ եղանակների: Մանախին ձեռնաշղթաներ են հագցրել, բայց այնպես են դրանք սեղմել դաստակին, այնքան են նեղացրել, որ վնասել են դատապարտյալի ձեռքերը: Միայն դատարանից մեկուսարան հասնելուց հետո է Մանախը սկսել բողոքել այդ վերաբերմունքի դեմ, բայց նա ներկայացել է որպես փոխգնդապետ Ա. Ղազարյան՝ Երևան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատուներից, և խնդրել է Արթուր Այվազյանին դատարանում չխոսել այդ մասին, քանի որ «Վովան հերները կանիծի»»:
«Հնարավոր է նաև քաղաքական հարթության վրա քննարկումները բերեն այն եզրակացության, որ ոչ թե այս տարբերակն ենք ընտրում, այլ խորհրդարանականի այս տարբերակները: Կամ անցում ենք կատարում ընդհանրապես նախագահական կառավարման համակարգին, և այս դեպքում պետք է նոր հայեցակարգ մշակվի: Դուք չպետք է հարցին մոտենաք այնպես, որ հանձնաժողովը առաջարկում է մի տարբերակ և ասում է` ընտրում եք՝ ընտրեք, չեք ընտրում՝ դուք գիտեք»:
«Երեկ չեղյալ է համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:
«Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
«Երբ քաղաքական գործընթացները, ՀՀ քաղաքական խնդիրները դիտարկում եմ, այս քառյակի և ՀՀԿ-ի միջև ավելի շատ նմանություններ եմ տեսնում` թե՛ ընտրություններում փող բաժանելու գործելաոճի առումով, թե՛ արտաքին քաղաքական մոտեցումներով, թե՛ համակարգափոխություն ասելով ինչ նկատի ունեն, բայց քանի որ թե՛ ՀԱԿ-ում, թե՛ «Ժառանգությունում», թե՛ ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնց մարդկային որակների համար ես նրանց հարգում եմ, չէի ուզենա խանգարել նրանց նախաձեռնությանը, հանրահավաքից առաջ չարախոսել կամ այնպես անել, որ քիչ մարդ հավաքվի հանրահավաքում: Հակառակը` թող հաջողեն, քանի որ ակտիվությունը շատ բարձր եմ գնահատել»:
«Ընկերներիցս մեկը վերջերս կարծիք է հայտնել, որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 40 տարի, որից 23-ն արդեն անցել է: Դա, բնականաբար, Աստվածաշնչից վերցրած ժամկետ է՝ հենց այդքան է Մովսեսը «ման ածել» իր ժողովրդին անապատով՝ մինչեւ որ ապրելու ճիշտ տեղը գտավ: Բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այն բացատրությունը, որ Մովսեսի նպատակն էր իր մարդկանց մեջից հանել ստրկության ոգին»:
Տեւական ժամանակ է՝ մենք տեղեկություն ենք ստացել, որ Սեւանի քաղաքապետի՝ Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300 հազար դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում 2012թ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է:
«Ամեն անգամ Ղարաբաղի հարցում մի որևէ դիվանագիտական ձախողում արձանագրելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները տեղի ունեցածը շտապում են բացատրել այսպես կոչված «խավիարային դիվանագիտությամբ»։
Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, բոլոր նրանք, ովքեր նման նպատակներ են հետապնդում, պետք է իմանան՝ առանց Հանրապետական կուսակցության որոշման որևիցե մեկը չի կարող դառնալ Հանրապետության նախագահ։
«Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, և էտի գիտեն բոլորը: Ուրեմն, էլ էդ հարցերով ինձ չդիմեք»։
«Նախորդ օրերին ես զբաղված եմ եղել էս միտինգների կազմակերպմամբ, ինչպես նաև Վանաձորի և Գյումրիի միտինգների կազմակերպմամբ: Էդ օրերին ես եղել եմ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Վանաձորում»:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ երեկ երկու նոր իրադարձություններ են տեղի ունեցել, երկուսն էլ, հասկանալիորեն, սկանդալային երանգներով:
«Չեմ ուզում բանկի տակ մտնել,- բացատրում է սեփականատերը,- ինչքան աշխատում եմ, այդքան եմ դնում, դրա համար էլ դանդաղ է ստացվում»:
«Բայց ես կարո՞ղ է Էներգետիկայի նախարար եմ»,- տարակուսել է նա: Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանել է. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»»:
Սյունիքի 3 անգամ դատված եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, չգիտի էլ՝ ինքը նման թուղթ ունի՞, թե՞ չունի: Հայաստանի ԲՈՀ-ն ասում է, որ չունի, բայց Սուրիկ Խաչատրյանի համար դա կարեւոր չէ:
«Դե, եթե կգտնեն, որ ես ապօրինություն եմ արել, ուրեմն, պատասխանատվություն կկրեմ: Ես օրենքին ենթարկվող մարդ եմ»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ կոտրեցիք նրանց սեղանները, Աբրահամյանը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել, որ: Իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ, քիչ հետո նորից դրել եմ տեղը: Ի՞նչ է եղել որ: Մարդիկ հիմա աշխատում են»»:
«Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ քաղաքագիտության դոկտոր, հեղափոխության ձախողված փորձ իրականացրած Արկադի Վարդանյանին «Վանաձոր» ՔԿՀ– ից տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։
Մելիքգյուղի բնակիչների և «Մեգո գոլդ» ընկերության ներկայացուցիչների միջև թեթև ընդհարում է տեղի ունեցել։ Նշենք, որ ընկերության տնօրինությունը երեկ գնացել է Մելիքգյուղ՝ բնակիչների հետ բանակցելու, որպեսզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում ֆաբրիկա կառուցվի։ Սակայն բնակիչները նրանց չեն լսել և փակել են Թուխմանուկի ոսկու հանքավայր տանող ճանապարհը։
Այդ գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից, երբ մարզպետ Արամ Հարությունյանը վայելում էր իր արձակուրդը Եվրոպայում, մինչև Հայաստանում «անցներ վտանգը»։
Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցներին, այլեւ ամբողջ լրատվական դաշտին, որովհետեւ անվստահություն է ստեղծում լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ, իսկ առանց այդ վստահության՝ լրագրություն ընդհանրապես հնարավոր չէ:
Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակաւևության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշուտ Մարդյանը։
Ըստ Կենտրոնական բանկի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով։
Որևէ խնդիր ծածկելով կամ միակողմանի մեկնաբանություններ տալով՝ հնարավոր չէ լուծել: Արդեն նշեցի, որ արտաքուստ իսկապես, կարծես, հարկային բեռի նվազեցում է կատարվում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու է՝ լինեն դրանք հերթական, կամ՝ արտահերթ: