
«Անզեն աչքով անգամ երևում էր, որ մերոնք չափն անցել են». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթում կարդում ենք. «Թեեւ ապրիլքսանչորսյան արարողությունների կազմակերպիչներն ամեն ինչ արել էին ազգին ոչ թե միավորելու, այլ տարանջատելու համար: Այնպես անելու, որ շարքային մարդն անմասն մնա սգո արարողություններին անմիջական մասնակցություն ունենալուց: Եվ դրանց հետեւի էկրանից ու համակարգչից: Ի դեպ, անգամ լրագրողներն էին լրատվական կեետրոնի էկրանից հետեւում կատարվողին: Գուցե անհրաժեշտ էր պաշտոնական պատվիրակություններին հատուկ հարգանքով ու առանձնահատուկ արարողակարգով ընդունել, գուցե տեղին էին անվտանգության խստացված միջոցառումները, բայց, այնուամենայնիվ, անզեն աչքով անգամ երեւում էր, որ մերոնք չափն անցել են: Եվ ոստիկանական սահմանափակումների մեծ մասն անիմաստ էր ու ոչնչով չարդարացված»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: