«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են: Նշենք, որ հուլիսի 10-ին Կլիմկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ գործը քննող ԱԱԾ-ն մինչ օրս նրան չի հայտնաբերել: Կատարված չարաշահումների գործով «Ժողովուրդ»-ին նոր հանգամանքներ են հայտնի դարձել:
Մեղավորը նա է, ով տվել է, որովհետև այդ սիլուետը քաղաքի վրա շատ ակտիվ է աշխատում։ Քաղաքաշինությունն ինչո՞վ է տարբերվում՝ դա պետական գործառույթ է՝ պետության կողքին կանգնած։ Յուրաքանչյուր նման սիլուետը այն կպահպանի, որովհետև դա արժեք է, դա բնություն է, և եթե ուրիշ տեղից մարդ է գալիս, ու ասում ենք, որ մի սեփականատիրոջ է պատկանում՝ իր համար տուն է սարքել, ասում է՝ լավ է արել, բայց ոնց եք դուք թողել։
«… Չնսեմացնելով Վազգեն Սարգսյանի հսկայական ավանդը, հերոսությունը Արցախյան պատերազմում ձեռք բերած մեր հաղթանակներում՝ հիշեցնեմ, որ նրան տրված կամ գուցե նրա «նվաճած» գերլիազորությունների պատճառով նա առնվազն երկու անգամ՝ 1996 եւ 98 թվականներին, «լուծել է իշխանության հարցը»: Մինչդեռ այդ հարցը պետք է լուծեն ընտրողները, ինչը Հայաստանում առայսօր չի ստացվում»:
ԴԱՀԿ-ն մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը… 110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից:
«1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ ժողովուրդը համոզված էր, որ «բարի թագավորի» թեկնածուներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք գալիս էին փոխարինելու «ժողովրդին լավ չնայող» «չար թագավորներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»:
«Ի՞նչ է նշանակում վերարտադրություն։ Վերարտադրվելը վատ բան չէ, իրենք էլ են ուզում վերարտադրվել, նույն ԲՀԿ-ն էլ է վերարտադրվում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում` Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել:
«Հայկական Ժամանակը» գրում է. ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը խուսափում է ասել, թե 2011-ին 57 մլն դրամ նվիրատվություն որտեղից է ստացել, ինչպես նաև՝ ի՞նչ միջոցներով է նրա կինը 4 անշարժ գույք ձեռք բերել 2013-ին, ինչի մասին թերթը գրել է իր նախորդ համարում։
«…Տվյալ դեպքում ես քառյակի ներկա համագործակցության շարունակման հիմք ու հեռանկար չեմ տեսնում: Այստեղ հասունանում է մի անառողջ գործընթաց, որից դուրս գալը նախընտրելի է սեփական նախաձեռնությամբ, քան ուրիշների կողմից լքվելով»:
«Ժողովուրդ օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ձեզ մոտ եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել», Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»»:
«Այս տարի սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում»:
«Ռուսաստանում հարուցված, այսպես կոչված, «Բաշնեֆտի» գործով երեկ ներգրավվել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը:
«ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը:
«Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` Հայաստանի և արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում»:
«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո` մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը:
Նախագահ Սարգսյանը իր կուսակիցներին հորդորել է «չլքել խրամատը», այսինքն՝ չբացակայել խորհրդարանի լիագումար նիստերից: Որքան հասկանում եմ, դա ասված էր կեսկատակ, բայց ինքնին հորդորը տեղին էր, որովհետեւ կան ՀՀԿ բազմաթիվ պատգամավորներ, որոնք օրենսդրությունից ոչինչ չեն հասկանում, խորհրդարանի դահլիճում նստելն իրենց համար տանջալից է, ձանձրալի ու անհրաժեշտ է միայն կոճակ սեղմելու համար, բացի այդ՝ նրանց գլխավոր մտահոգությունը սեփական բիզնեսներն են: Հանուն արդարության ասենք, որ նման պատգամավորներ կան նաեւ ԲՀԿ-ում:
Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում՝ մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ։
Ես չեմ նշանակել: Դա ուսանողներն են որոշում, թե իրենց հարցերով ով լինի ուսխորհրդի նախագահը, ով՝ պրոռեկտորը: Էնպես որ՝ դա մենակ ռեկտորի խնդիրը չէ: Իսկ Սևակ Խաչատրյանի մասին ես նրա աշխատանքային գործունեությունից հետո կասեմ նշանակումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գնահատել կատարած աշխատանքով, ոչ թե մեկ անգամ տեղի ունեցած միջադեպով:
«Ախր ապուշ տեղեկություններ են տարածում, ես հիմա մի տեղում նստած եմ ու որևէ նման տեղեկություն չգիտեմ։ Առաջին անգամ ձեզանից եմ նման ինֆորմացիա լսում։ Ուղղակի մարդիկ անիմաստ տեղեկություններ են տարածում, որն իրականության հետ որևէ կապ չունի»։
Ոչ թե քառյակի կողքին ենք, այլ ժողովրդի։ Ուղղակի մենք հայտարարել ենք, որ քառյակը ժամկետ է տվել իշխանություններին, որպեսզի ուշքի ղան, խելքի գան ու կանգնեն ժողովրդի կողքին։ Մենք էդ ժամկետի տերն ենք։
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցութունը նոր մեքենա կունենա: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա: «
Ես և իմ հասակակիցները գիտակցական կյանքի զգալի մասը անցկացրել ենք մի երկրում, որը կոչվում էր «խորհրդային»: Այդ երկրում, ըստ մտահղացման, մարդիկ պիտի իրար խորհուրդ տային, թե ինչպես է պետք ապրել, խորհրդակցեին՝ որևէ որոշում ընդունելուց առաջ: «Սովետ»-ի մեջ «վետ»-ը հին սլավոնական արմատ է և նշանակում է հենց «որոշում», «կամք», իսկ «սո» մասնիկը ցույց էր տալիս այդ որոշման համատեղ, միասնական լինելը…
Մարտի 1-ը մի էպիկական շրջան էր, որի վերաբերյալ տրվել են հստակ քաղաքական գնահատականներ, քաղաքական առումով բացահայտվել են նրա կազմակերպիչներն ու պատասխանատուները, վերհանվել Հայաստանի 3 նախագահների դերն այդ շրջանում, ներկայացվել է ընտրությունների նշանակությունը մարտի 1-ի վերելքի և պարտության մեջ, բազմաթիվ փաստեր են շրջանառվել՝ ինչպես ՀՀ Ազգային բանակի անօրինական գործողությունների, այնպես էլ օլիգարխների մասնավոր բանակների դերակատարության վերաբերյալ:
Իրոք, ցավում եմ՝ մոռանում են, որ մեր դիմաց թշնամի կա, մինչդեռ այսօր իրար միս են ուտում։ Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի։ Ի՞նչ է, թողե՞նք սահմանները ու անցնենք նայենք, թե ով ինչքան փո՞ղ է ստանում, ով ինչքան աշխատավա՞րձ է ստանում… Բանակի բյուջե՞ն էլ տանք, ինչ է թե որոշ մարդկանց փորը կուշտ լինի, չի կարելի այդպես։ Օր է եղել հացի փող էլ չենք ունեցել, բայց այսօր առաջնահերթ մեր ազգն է, պաշտպանությունն է։ Առաջինը պետք է բանակի զինվորը կուշտ լինի, որ կարողանա կռվել։
ՀՀ Սահմանադրությունը հստակ պատասխանում է այդ հարցին, ըստ որի՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»։ Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ։
«Գիտե՞ք՝ ես նորություն եմ ուզում, նոր մարդ եմ ուզում տեսնել։ Ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով իր անելիքներն արել ու հեռացել է։ Ժամանակները փոխվել են, դրա մասին խոսելն անիմաստ է, միգուցե և նախագահը երկրի առաջին ֆիգուր չլինի»։
ԱԺ պատգամաավոր Նիկոլ Փաշինյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել, թե ում վարույթում է գտնվում մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը։