«Վախերի» տեսակները. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի այսօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. «Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի ազատ է եւ անկաշկանդ, քան երիտասարդներինը:

Վերջիններիս մտքերը գուցեեւ ավելի ճիշտ էին, բայց ավելի շաբլոնային, պակաս «ռիսկային»: Թվում է, թե պետք է հակառակը լիներ՝ որքան քիչ է մարդ ապրել «սովետի» պայմաններում, այնքան պետք է զուրկ լինի տարբեր տեսակի վախերից: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ. «վախերը» նույնպես տարբեր են լինում: Կա գենետիկական վախ, որ գիշերը քո դուռը կթակեն, կմտնեն «քաղաքացիական հագուստով մարդիկ», տակնուվրա կանեն քո բնակարանը ու կտանեն քեզ անհայտ ուղղությամբ:

Այդ վախի պարագայում թերեւս ճիշտ է ընդհանուր սկզբունքը. այն վերանում է ամեն մի նոր սերնդի ասպարեզ գալուց եւ այսօր գրեթե հաղթահարվել է: Իհարկե, շատերն ինձ հետ կվիճեն, բայց բավական է մտնել համացանց՝ համոզվելու համար, որ այսօր ով ինչ մտածում՝ ասում է, նաեւ՝ ոչ այնքան «գեղագիտական» ձեւակերպումներով: Սակայն կա մեկ այլ վախ, որ ավելի բարդ, ավելի բազմաշերտ բնույթ ունի՝ դա սեփական խմբի կամ ավելի լայն՝ ազգային մակարդակով ձեւավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է: Համեմատեք՝ դուք կարող եք ցանկացած պաշտոնյայի հասցեին ասել կամ գրել ցանկացած հայհոյանք՝ այդ վախը մենք, կարծես թե, հաղթահարել ենք»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս